10:00:00 24.04.2025
Տասը տարի առաջ՝ հայոց ցեղասպանության հիշատակի 100 ամյակին, վերջին այցս կատարեցի Կալիֆորնիայի՝ ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրի մոտ: Այդ ժամանակ ինձ համար շատ պարզ դարձավ, որ Հայաստան վերադառնալը լավագույն ձևերից մեկն է մեր թշնամիներին ցույց տալու համար, որ նրանք ձախողել են իրենց սև գործը ամբողջությամբ իրականացնել: Դա գլխավոր պատճառներից մեկն էր, թե ինչու մեկ տարի հետո միակողմանի տոմսով այդ վճռական քայլը կատարեցի դեպի Հայոց աշխարհ:
Յուրաքանչյուր հայի վերադարձը Հայրենիք համարժեք է հարյուր հատ հրթիռի՝ ուղղված Թուրքիայի դեմ: Այսուհետ այս օրը ցեղասպանության զոհերին հիշելուց բացի, եկենք հիշենք պատժելու անհրաժեշտության մասին, քանի որ, եթե մենք չարիքին մի օր չպատժենք ու չկանգնեցնենք դատաստանի առջև, այն միայն կտարածվի ու ավելի մեծ վնաս կգործի մեր դեմ: Մենք պիտի մնանք ռևանշիստներ մինչև գա այդ դատաստանի օրը:
Եկեք ազգովի կրկնենք հետևյալ խոսքերը՝ «պատժելո՛ւ ենք, պատժելո՛ւ ենք, և պատժելո՛ւ ենք»:
Հետևե՛ք՝ t.me/hosank
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ