08:59:00 12.08.2025
Հուդայի փեսա ԼՏՊ-ից սկսած՝ ԲՈԼՈՐ ղեկավարները հարվածել են Արցախին և հաղթած դիրքից աստիճանաբար մեզ իջեցրել ու տարել են փակուղի, տարել են խայտառակ պարտության։ Մեկը զինադադար կնքեց ու հաղթանակը չճանաչեց, մյուսը՝ պահեց նույն ապազգային ստատուս քվոն, հաջորդը՝ տարավ հայրենադավ փոխզիջումների, վերջինը՝ տվեց վերջնական հարվածը։
Նրանք ներկայացնում էին հաղթած պետություն, բայց այնպես էին բանակցում, կարծես պարտված ղեկավարներ լինեին։ Նրանց հակազգային դիվանագիտության պատճառով մենք հասանք այս ամոթալի վիճակին։ Սա էլ բնական է, քանի որ բոլշևիկ չեկիստների ժառանգներից այլ բան ուղղակի չենք կարող սպասել։
Հաղթած պետություն ժառանգեցին, բայց 26 տարում այս փոքր խնդիրը (հաղթանակը թղթով ամրագրել) չլուծեցին կամ չուզեցան լուծել։ Սա կա ՛մ տոտալ ապիկարություն է, կա՛մ` պարզ դավաճանություն, կա՛մ էլ` երկուսը միասին։ Եթե հաղթած պետությանը այս օրին հասցրին, պատկերացրեք՝ ինչ են անելու պարտված պետության ղեկը կառավարելով։
Հետևաբար, պետք է սթափ մտածենք ու իրատես լինենք։ Պետք է հետևենք մեր ազատամարտիկների օրինակին, այլ ոչ թե` դավաճան նեոբոլշևիկներին, եթե ուզում ենք իմանալ՝ ինչպես պետք է վարել հայամետ ռազմավարություն և քաղաքականություն։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ