06:39:00 09.11.2026
2020 թվականի 44-օրյա դավադիր պատերազմից ու նոյեմբերի 9-ի մեր խայտառակ պարտությունից անցել է արդեն վեց տարի, բայց նկատել եմ, որ շատերի համար դեռևս հստակ չէ, թե ինչու և ինչպես այդ ամենը տեղի ունեցավ, և կոնկրետ ովքեր են մեղավոր։ Իհարկե, ամեն ինչ ավելի մանրամասն իմանալու համար պետք է բոլոր դեպքերը՝ օր առ օր, հերթականությամբ վերլուծել ու մուտք ունենալ բոլոր արխիվներին։ Սակայն իրականում պետք չէ շատ խորը վերլուծություն անել կամ ռազմական ակադեմիա ավարտած լինել՝ ամբողջ պատկերը տեսնելու համար։
Շատերը, տարբեր անհիմն փաստարկներ բերելով, ասում են, որ «պարտությունն անխուսափելի էր», ինչը ոչ միայն ամբողջովին անհեթեթություն է, այլև անձամբ ինձ շատ է զայրացնում։ Եթե մենք կարողացանք 90-ականներին, շատ ավելի վատ պայմաններում գտնվելով, հակահարձակման անցնել ու մեր հողերն ազատագրել՝ ջախջախելով ադրբեջանական հրոսակախմբերին, ապա ինչո՞ւ չէինք կարող, հաղթանակած դիրքում լինելով, գոնե պահպանել եղածը։ Նրանք, ովքեր կարծում են, որ «պարտությունն անխուսափելի էր», քանի որ ոսոխի նյութական ու մարդկային ռեսուրսներն ավելի շատ էին, չարաչար սխալվում են, որովհետև դա պարտության հարցում վճռորոշ դեր չկատարեց։ Նրանք այդ պատերազմում հաղթեցին, քանի որ կիրառեցին այն նույն ռազմավարությունը, որը մենք կիրառել էինք նրանց դեմ Արցախյան ազատագրական պատերազմում։ Պարզապես ճեղքեցին հարավային հատվածը և առաջ շարժվելով՝ գրավեցին Շուշին, որից հետո մեր դավաճանական ու ծախված կառավարությունը միանգամից խայտառակ պարտության փաստաթուղթ ստորագրեց, ինչի արդյունքում Արցախը բաժանվեց ադրբեջանական զորքերի ու ռուս «խաղաղապահների» միջև։
Այս դավադրության մեջ, իհարկե, չափազանց մեծ դեր ունեցավ ռուսոֆիլ գեներալների դավաճանությունը, ովքեր հարավային հատվածը միտումնավոր անտեր թողեցին, ինչպես նաև Երևանում նստած քաղաքական մարմնավաճառների դավաճանությունը, ովքեր, փոխանակ փորձեին մեծ զորահավաքներ կազմակերպել, շարունակում էին մեր հասարակությանը ստերով կերակրել ու բնակչությանը խառնաշփոթության մատնել։ Անհեթեթություն է կարծել, որ «պարտությունն անխուսափելի էր», եթե հատկապես հաշվի առնենք այն փաստը, որ մեր հողերի, ինչպես նաև մեր զենքերի մեծ մասն անցավ թուրքերին ու ռուսներին նոյեմբերի 9-ի եռակողմ տխրահռչակ համաձայնագրի ստորագրումից հետո։
Իսկ Հայաստանում կեղծ ընդդիմության ամենամեծ բողոքն այն չէր, թե ինչու մենք չհաղթեցինք պատերազմում, այլ այն, թե ինչու ավելի շուտ «չդադարեցրինք» պատերազմը, ինչը պարզ նշանակում է, թե ինչու ավելի շուտ զենքերը վայր չդրեցինք ու չհանձնվեցինք՝ համաձայնվելով Կրեմլի ու Բաքվի բռնապետի պահանջներին։ Մեզ ուզում են համոզել, թե իբր ներկայիս իշխանության «առավելապաշտությունն» էր մեզ պարտության հասցրել՝ ասելով. «Ա՜յ, եթե մենք լավ դիվանագիտություն վարեինք ու Ռուսաստանի հետ մեր հարաբերությունը չփչացնեինք ամբողջ Արցախը չէինք կորցնի» կամ նման այլ բարբաջանքներ։ Ցանկացած գիտակից հայ պետք է հստակ հասկանա, որ քեմալական պատգամավորների «արևելապաշտությունն» ու «հայրենասիրությունն» այն ժամանակներում ամբողջովին ձևական բնույթ էին կրում, քանի որ վարագույրների հետևում նրանք համագործակցում էին մեր թշնամիների հետ։ Իրականում 26 տարի նման «լավ», «պրագմատիկ» ու ռուսամետ դիվանագիտություն վարելու և ոչմիթիզական չլինելու հետևանքով մենք հասանք նոյեմբերի 9-ի մղձավանջին։
Այդ նսեմացուցիչ պարտության համար հայրենադավ իշխանությունը մեղադրում է Ռուսաստանին, գեներալիտետին ու նույնիսկ անձամբ ժողովրդին, իսկ Մոսկվան էլ մեղադրում է Հայաստանի իշխանություններին։ Սակայն իրականում այս հայադավ իշխանությունները համագործակցել են ոչ միայն մեր արտաքին թշնամիների ու ոխերիմ դաշնակցի, այլև Հայաստանում գործող կեղծ ընդդիմության, գեներալիտետի և, այո՛, նաև Եկեղեցու հետ։ Իսկ այն փաստը, որ պատերազմից վեց տարի անց ոչ ոք դավաճանության հոդվածով չի դատվել, հենց դրա ապացույցներից մեկն է, քանի որ չեն ուզում, որ փաստերը ջրի երես դուրս գան։
Հակահայկական ուժերի կողմից Արցախի և Հայաստանի անկախության դեմ այս մեծ դավադրությունը նախագծվել էր շատ վաղուց։ Նույնիսկ կասեի՝ այն օրվանից, երբ մեր հայկական զինված ուժերն ազատագրեցին Արցախը և վերցրին այն իրենց վերահսկողության տակ։ Պարզապես այն ակտիվ բնույթ ստացավ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից սկսած։ Նրանք չէին հաշտվել հայկական հաղթանակի հետ և նպատակադրվել էին այն մեզնից դավադրաբար գողանալ։ Եվ, ցավոք սրտի, հաջողեցին։
Կարճ ասած՝ ռուս-թուրք-սիոնիստական դաշինքը մեր երկրում նեոբոլշևիկներին օգտագործեց մեր բանակի և սահմանին կանգնած հայ զինվորի մեջքին դանակ խրելու համար, և մենք սա երբեք չպետք է մոռանանք։ Ամեն դեպքում, թող մեր ոխերիմ թշնամիները որքան կարող են վայելեն իրենց կեղծ հաղթանակը, իսկ հայադավները՝ իրենց ազատությունը, քանի որ բոլոր նոյեմբերյան հանցագործներին պատժելու և արդարություն հաստատելու ժամանակը գալու է։
Հայ զինվորը նորից ոտքի է կանգնելու, և մենք մեր հաղթանակը հետ ենք վերցնելու...
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ