05:11:00 16.06.2026
Տեսնելով ՄԱԿ-ի (Մարտ արվեստ առանց կանոների) մրցաշարի ներկայացումը Սպիտակ տան դիմաց՝ ԱՄՆ-ի 250-ամյակը նշելու նպատակով, դժվար է զուգահեռներ չանցկացնել հին Հռոմի Կոլիզեումում անցկացվող գլադիատորական խաղերի հետ, որոնց նպատակը նման տեսարաններով մարդկանց ուշադրությունը զբաղեցնելն ու կարևոր հարցերից շեղելն էր։
Ընդհանրապես խնդիր չունեմ ՄԱԿ-ի հետ և կարծում եմ՝ այն շատ լավ զբաղմունք է, հատկապես երիտասարդության համար, ովքեր պետք է դառնան կաշվի պես կոշտ ու պողպատի պես պինդ։ Սակայն այս դեպքը շատ խորհրդանշական է, և խոսուն է այն փաստը, որ վերջին 40 տարիների ընթացքում ԱՄՆ-ի Ultimate Fighting Championship (աշխարհի ամենամեծ MMA կազմակերպությունը) փոքր, վիճահարույց իրադարձությունից վերածվել է աշխարհի ամենամեծ սպորտային կազմակերպություններից մեկի։
Դոնալդ Թրամփը իրեն դրսևորում է որպես ժամանակակից հռոմեական կայսր, սակայն ինչպես Հռոմը փլուզվեց ներքին խորը խնդիրների պատճառով, այնպես էլ ժամանակակից «Հռոմը» մոտ ապագայում կործանվելու է նմանատիպ խնդիրների հետևանքով։ Պատմությունը չի կրկնվում, բայց հաճախ նմանակվում է։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ