04:12:00 03.05.2026
Որևէ օտար երկրի, հատկապես Ռուսաստանի նման ոխերիմ «դաշնակցի» վրա հույս դնելը մեզ միշտ տարել է և կշարունակի տանել դեպի թրքացում ու ոչնչացում։ Փոքրաթիվ ազգերը, որոնք համեմատաբար սակավաթիվ ռեսուրսներ ունեն, հաճախ գայթակղվում են իրենց ապագան օտար պետությունների ձեռքում դնել՝ սպասելով, որ նրանք կպաշտպանեն կամ կօգնեն իրենց։ Բայց պատմությունը մի դաժան ճշմարտություն է ցույց տալիս՝ ոչ մի օտար ուժ երբեք մեր շահերը իր շահերից վեր չի դասի։ Կախվածությունը ծնում է թուլություն, իսկ թուլությունը՝ կործանում։
Մեզ աջ ու ձախ խաբում են՝ «խաղաղության» մասին կեղծ խոստումներ տալով և ժողովրդին դավաճանաբար շեղելով պայքարի ճանապարհից։ Այնուամենայնիվ, գիտակից հայ ազգայնականները պարտավոր են անընդհատ հրապարակայնորեն խոսել ճշմարտությունը, որքան էլ այն տվյալ պահին ոչ պոպուլյար լինի։ Պետք է պատռենք այս խաբեության պատրանքը՝ մեր հայրենակիցներին ասելով, որ անվտանգություն ու խաղաղություն ունենալու միակ ուղին ուժային գործոնի վերածվելն է և կենաց-մահու պայքարին պատրաստվելը։
Դաշնակիցները կարող են փոխվել, խոստումները՝ խախտվել, իսկ օգնությունը կարող է ուշանալ կամ ընդհանրապես չգալ։ Դրա համար իրական ինքնիշխանությունը սկսվում է այն պահից, երբ ժողովուրդը իր ճակատագրի պատասխանատվությունն ամբողջությամբ վերցնում է իր ուսերի վրա՝ որքան էլ դա դժվար ու անհավանական թվա տվյալ պահին։ Միայն ազգային միասնականությամբ, կազմակերպվածությամբ, կարգապահությամբ, անկոտրում կամքով և անհողդողդ պայքարով է, որ նույնիսկ ամենափոքրաթիվ ազգը կարող է ոտքի կանգնել և հաղթանակ կերտել։ Իսկ ստերով ու կեղծ հույսերով ապրող նույնիսկ ամենահզոր պետություններն են ձախողվում ու փլուզվում։
Հետևաբար, եկեք չմոռանանք այս շատ պարզ ճշմարտությունը․
Կանգնի՛ր քո ոտքերի վրա քո սեփական ուժով, այլապես կճզմվես ուրիշների քայլերի տակ։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին
#Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ