06:57:00 18.06.2025
Մարդիկ կարծում են, թե Ամերիկայի վիճակը հիմա է վատ, բայց իրականում նրանք դեռ ոչինչ չեն տեսել։ Առաջիկայում սպասվում են այնպիսի ցնցումներ, որ այսօրվա վիճակը հեքիաթ կթվա։ Ամերիկայի՝ հատկապես Կալիֆոռնիայի, նեխած հիմքերը վաղուց փլուզվել են։ Դա այլևս սուզվող նավ է։ Ահա թե ինչու խելագարություն եմ համարում այն երևույթը, երբ հազարավոր հայեր դեռ փախչում են դեպի այդ նավաբեկությունը։
2016 թվականին, երբ միակողմանի տոմսով վերադարձա Հայաստան, շատերը ինձ ծաղրում էին՝ համարելով գիժ։ Բայց ես կանխատեսում էի այն, ինչ այսօր բոլորն են սկսում նկատել՝ ԱՄՆ-ի բարոյական, հոգևոր ու քաղաքակրթական անկումը։ Անաստված, անցեղ ու հուդայականացված կայսրությունները երկար չեն գոյատևում։ Այսօր արդեն նույն մարդիկ, ովքեր ինձ էին հեգնում, սկսում են մտածել նույն քայլը կատարել, ինչ ես արեցի մոտ տասը տարի առաջ։
Միշտ հավատացել եմ Հայաստանի վերածննդին այն ժամանակ, և դեռ շարունակում եմ հավատալ։ Պետք է դադարենք արտագաղթը դիտարկել որպես լուծում, և պետք է դադարենք ուրիշի տները շենացնել։ Պետք է մտածենք հողին ամուր մնալու և այդ հողի համար պայքարելու մասին։
Հետևե՛ք՝ t.me/hosank
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ