03:14:00 22.09.2025
Մարդիկ չեն հետևում գաղափարներին, նրանք հետևում են այդ գաղափարները մարմնավորող առաջնորդներին. դրա համար ամենուր Նժդեհի արձաններ կան, բայց ոչ երբեք ցեղակրոնությանը նվիրված արձաններ: Ով կարծում է, որ առանց ազնիվ, երկաթե կամքով և հաստատակամ առաջնորդի մենք կարող ենք դուրս գալ այս ստոր ու օրհասական վիճակից, նա չի ճանաչում մարդկանց հոգեբանությունն ու ոչինչ չի սովորել մարդկության պատմությունից:
Ահա այս «խաղաղ» և կոմֆորտ ժամանակներում տիրում է կեղծիքը, և հանրության կողմից ավելի ընդունելի են բանավեճերը, «կլոր սեղանները» և կոմիտեները: Սակայն գալիք մեծ ճգնաժամի ժամանակ մարդիկ մոռանալու են այդ դատարկաբանությունը և փնտրելու են մեկ վճռական ու անզիջող առաջնորդ, քանի որ արթնանալու են իրենց բնական բնազդները: Նման վտանգավոր ու ծայրահեղ իրավիճակներում ճշմարտությունը կարողանում է ստի պատրանքը ճեղքել և առաջ շարժվել:
Կործանման շեմին կանգնած ազգը չի կարող գոյատևել անորոշության կամ կիսատ-պռատ քայլերով: Այդպիսի ժամանակներում միայն հզոր ազգային առաջնորդը կարող է միավորել ազգին, վերականգնել արժանապատվությունն ու հպարտությունը և կատարել այն ծանր որոշումները, որոնք անհրաժեշտ են ազգին ոտքին կանգնեցնելու և Հայրենիքը փրկելու համար: Հայրենասիրությամբ և ազգայնականությամբ հիմնված առաջնորդությունը տխրությունը վերածում է հույսի, անտարբերությունը՝ գործողության, քաոսը՝ կարգի, և թույլությունը՝ ուժի: Առանց նման առաջնորդի՝ ազգը կշարունակի փլուզվել, իսկ նման առաջնորդով՝ այն կարող է վեր կենալ մոխրից:
«Իսկական առաջնորդը շատ անգամ չի նշանակվում, նա երեւան է գալիս, երբ նրա կարիքն է զգացվում, նա hայտնվում է վտանգի ժամանակ:» - Գարեգին Նժդեհ
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Մի՛շտ Հայ
Հ.Գ. Սա Նժդեհի արձանն է Գյումրի քաղաքում
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ