ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Մարդիկ մտահոգված են Երևանի աղտոտված օդից...

03:35:00 10.12.2025

Մարդիկ մտահոգված են Երևանի աղտոտված օդից...

Մարդիկ մտահոգված են Երևանի աղտոտված օդից, իսկ ես ավելի շատ մտահոգված եմ Երևանի Ազգային ժողովի աղտոտվածության աստիճանից։ Ազգային ժողովը, իր բոլոր խմբավորումներով, այնքան է աղտոտված դավաճան նեոբոլշևիկներով, որ այն ավելի ծանր վիճակում է, քան Երևանի բոլոր թաղամասները միասին վերցրած։ 

44-օրյա դավադիր պատերազմի պարտությունից անցել է արդեն հինգ տարի, բայց այդ հայրենադավները շարունակում են անվերջ բանավիճել Արցախյան հարցի իրենց պատկերացրած «լուծումների» շուրջ՝ արհեստականորեն ու նենգաբար այն այնքան բարդացնելով, որ քվանտային մեխանիկայից ու միջուկային ֆիզիկայից ավելի դժվար թեմա է թվում։ Կարծես դիտմամբ են անում՝ հասարակ քաղաքացիների, և նույնիսկ մտավորական մարդկանց մեջ խառնաշփոթ առաջացնելու համար։ Նրանք տպավորություն են փորձում ստեղծել, որ իբր միայն իրենք են հասկանում այդ «շատ բարդ հարցը», բայց որքան խորանանք նրանց խոսքերի մեջ, այնքան ավելի ակնհայտ է դառնում նրանց դավաճանությունը։

Ըստ էության, նրանք դեռ վիճում են, թե երբ էր պետք «դադարեցնել պատերազմը», ինչը նեոբոլշևիկյան լեզվով նշանակում է՝ երբ էր պետք հանձնվել։ Մեկը ասում է՝ պատերազմի սկզբին, մյուսը՝ պատերազմի առաջին կամ երկրորդ շաբաթում, երրորդը նույնիսկ պնդում է, որ պետք էր հանձնվել մեկ տարի առաջ՝ առանց որևէ դիմադրության։ Նրանք փորձում են մեզ համոզել, թե սխալ էր, որ 37 տարի առաջ ընդհանրապես բարձրացրինք Արցախյան հարցը և բնական ձևով ձգտեցինք այն միացնել Հայաստանին։ Շատ պարզ ասած՝ նրանք պարզապես վիճում են, թե ով է ավելի մեծ դավաճան, և դա անում են այնպիսի ոգևորությամբ, կարծես մրցույթի մեջ լինեն։ Միայն հոգեպես հիվանդ և ուղն ու ծուծով կոմունիստ ազգուրացը կարող է այս կերպ մտածել ու խոսել՝ թքած ունենալով մեր հայրենի հողի, մեր ազատագրական պայքարի և մեր ազատամարտիկների զոհաբերությունների վրա։

Մեր Ազգային ժողովը և ընդհանրապես մեր ամբողջ քաղաքական դաշտը՝ անկախ նրանից՝ ռուսամետ, թրքամետ, թե արևմտամետ են ֆրակցիաները, իրականում աղտոտված է նեոբոլշևիզմով, և միայն մաքուր հայ ազգայնականությունը կարող է մաքրել այս դաշտը՝ վերականգնելով մեր ողջամտությունը, պայքարելու կամքը, հաղթական մտածողությունը և մեր պետությունը դնելով արժանապատիվ ու ճիշտ ուղու վրա: Մինչև չլուծենք այս աղտոտվածության խնդիրը, մենք չենք կարողանալու ազգանպաստ ու հայամետ ձևով լուծել Արցախյան հարցը, որի միակ ճիշտ լուծումը, իհարկե, Արցախի և Ադրբեջանի կազմում գտնվող մեր մյուս պատմական հողերի ամբողջական միացումն է Հայաստանին՝ Բաքվին պարտության մատնելով ու ծնկի բերելով:

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։