ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Փաշինյանը, ով մեր ազգին առավել քան երբևէ հիասթափեցրեց ու պառակտեց, մեր բանակի մեջքին դանակ խրելով տարավ դեպի խայտառակ պարտություն, և Արցախը ամբողջությամբ սկուտեղի վրա հանձնեց մեր թշնամիներին...

11:30:00 06.02.2025

Փաշինյանը, ով մեր ազգին առավել քան երբևէ հիասթափեցրեց ու պառակտեց, մեր բանակի մեջքին դանակ խրելով տարավ դեպի խայտառակ պարտություն, և Արցախը ամբողջությամբ սկուտեղի վրա հանձնեց մեր թշնամիներին...

Փաշինյանը, ով մեր ազգին առավել քան երբևէ հիասթափեցրեց ու պառակտեց, մեր բանակի մեջքին դանակ խրելով տարավ դեպի խայտառակ պարտություն, և Արցախը ամբողջությամբ սկուտեղի վրա հանձնեց մեր թշնամիներին, զավեշտալիորեն կարծում է, որ կարող  է «բարձրացնել մեր անկախության ու ինքնիշխանության մակարդակը»՝ խաղաղություն մուրալով և 29.8 հազար քկմ ռուս-թուրքական դաշինքի կողմից գծած ողորմելի սահմանները սրբացնելով:

Մենք կարող էինք մեր անկախության ու ինքնիշխանության մակարդակը բարձրացնել, եթե մեր ազգին համախմբելով Արցախը ամբողջությամբ միացնեինք Հայաստանին, և մեր բանակի մարտավարությունը ակտիվ ու հարձակողական պաշտպանության վերածելով Ադրբեջանի բանակին ջախջախեինք պատերազմի ժամանակ, քանի որ միայն ազգի միասնությամբ և հաղթանակով է լինում հայրենիքի անկախության ամրապնդումը, և ոչ թե ազգին բաժան-բաժան անելով և կործանարար պարտության տանելով: Այս ապիկար ու ապազգային կառավարությունը լիովին գործում է տրամաբանությանը ու ողջամտությանը հակառակ, և սա նշան է, որ նրանց շատ երկար ժամանակ չի մնացել:

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։