01:12:00 24.06.2025
Փաշինյանը, ինչպես նաև ներկայիս կեղծ ընդդիմության ղեկավարները, վաղուց արդեն մաշված և օգտագործված ռուս-թուրքական խամաճիկներ են։ Դրա համար էլ Ռուսաստանին Հայաստանում անհրաժեշտ են նոր կադրեր, նոր «հերոսներ»։ Կրեմլը բավականին հեշտ և հարմար տարբերակ է գտել՝ Հայաստանում նոր «հերոսներ» ստեղծելու համար. ուղարկել հայտնի մարդկանց Հայաստան, ապա հեղինակություն ձեռք բերելու նպատակով նրանց մի անիմաստ մեղադրանքով մի քանի ամսով բանտ նստեցնել, և հետո ազատ արձակել։
Սա է պատճառը, որ Սամվել Կարապետյանի ձերբակալման շոուն ամենևին էլ պատահական չէր. նրանք անում են այն, ինչ արեցին Քոչարյանի հետ՝ 2021 թ․ խայտառակ ընտրություններից մի քանի տարի առաջ։ Նրան արդեն հիմա են պատրաստում՝ 2026թ-ին Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։
Պատրաստվեք ևս մեկ նոր կրկեսի։ Գուցե սա վերջինը լինի...
«Դուք կարող եք որոշ մարդկանց միշտ խաբել, և բոլոր մարդկանց՝ որոշ ժամանակ, բայց չեք կարող բոլորին անընդհատ խաբել»։
— Աբրահամ Լինքոլն
Հետևե՛ք՝ t.me/hosank
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ