12:57:00 24.09.2025
Վերջին 200-300 տարում ռուսների վարած քաղաքականության պատճառով տարածվել այն ողորմելի, ստրկամիտ ու հայտնի ասույթը՝ «կամ ռուսի սապոկը, կամ թուրքի յաթաղանը»: Սակայն, իրականությունն այն է, որ ռուսի սապոկին դիմելով՝ մենք ավելի ենք մոտեցել թուրքի յաթաղանին:
Մեր շարժման դիրքորոշումը այս հարցում, որը պետք է լինի ամեն հայ ազգայնականի դիրքորոշումը, շատ պարզ է. «ո՛չ թուրքի արյունոտ յաթաղանը, ո՛չ էլ ռուսի կեղտոտ սապոկը, միա՛յն անկախ, միացյալ ու հզոր Հայաստանը»: Ոմանք, կամ նույնիսկ շատերը գուցե կկարծեն, որ այս դիրքորոշումը «անիրատեսական» է և «ռոմանտիկ», բայց մենք տեսանք, թե վերջին 30 տարում դավաճան նեոբոլշևիկների ու Նոյեմբերյան հանցագործների «իրատես» ու «պրագմատիկ» մոտեցումները մեզ հաղթական դիրքից ինչ օրին հասցրին: Տեսանք, թե նրանց պարտվողական ու ապազգային դիրքորոշումը մեզ ինչ խայտառակ ու նսեմացուցիչ վիճակի հասցրեց:
Մեր ազատամարտիկները, ովքեր 34 տարի առաջ իրենց պայքարով ու զոհաբերություններով ազատագրեցին Արցախը, այսօր անկասկած կունենային մեր պաշտպանած միակ ազգային ու հայամետ դիրքորոշումը։ Իրականում մեր ասածը ամենաիրական ու ողջամիտ դիրքորոշումն է մի փոքրաթիվ ազգի համար, որն ուզում է պահպանել ու զարգացնել իր անկախ պետականությունը այս անբարեհույս տարածաշրջանում:
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին
#Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ