01:16:00 23.12.2025
Մեր ազգը կանգնած է ջրբաժանի առջև. կա՛մ վերջնականապես կորցնելու ենք մեր անկախ պետականությունը, կա՛մ ամբողջությամբ վերածնվելու է Հայաստանը: Կա՛մ անպատվորեն վերանալու ենք, կա՛մ գրելու ենք մեր ժամանակակից պատմության ամենափառահեղ էջը: Երեսունմեկ տարի առաջ մեր ազատամարտիկները իրենց կամքով, արյամբ ու զոհաբերությամբ կերտել էին հաղթանակ, իսկ մեր թշնամիները մեզնից գողացան այդ հաղթանակը՝ դավաճանությամբ: Այդ է պատճառը, որ նրանք իրենց կեղծ հաղթանակը երկար չեն կարողանալու վայելել: Գալու է հայ ազգի վրեժխնդրության պահը, մոտ է մեր թշնամիներին պատժելու ժամանակը, անխուսափելի է հայ ազգի վերածնունդը:
Մեր դիրքորոշումը նոյեմբերի 9-ի վերաբերյալ շատ պարզ է. մենք մի օր, առանց վարանելու, պատռելու ու պատմության աղբանոցն ենք նետելու այդ չարաբաստիկ, հակահայկական ու խայտառակ փաստաթուղթը: Թող մեր թշնամիները ու նրանց հետ համագործակցողները լավ իմանան՝ ոչ թե Հայաստանի օրերն են հաշված մնացել, այլ՝ նրանց գերիշխանության ու բռնապետության օրերը: Հայաստանը անկասկած ոտքի է կանգնելու ու ջախջախելու է իրեն սպառնալիք հանդիսացող բոլոր խավար ուժերին: Որքան էլ փոխվեն ժամանակները և տեխնիկապես զարգանա քաղաքակրթությունը, միևնույնն է, տիեզերքի օրենքները չեն կարող փոխվել։ Ուժն է բնության առաջին օրենքը։ Ուժն է ծնում իրավունքը: Ուժն է պտտեցնում աշխարհը։ Միայն ուժով կա հաղթանակ ու հայոց փրկություն:
Հետևաբար, կոչ ենք անում ողջ աշխարհին, որ մենք չենք ընդունում հակահայ ուժերի օրակարգը, որն ուզում են փաթաթել մեր պետության պարանոցին: Ո՛չ պարտվողականությանը, ո՛չ զիջումներին, ո՛չ հանձնվելուն: Պայքարն ու դիմադրությունը շարունակվում է ու կշարունակվի մինչև հաստատվի արդարությունը ու հայ ազգը դուրս գա ավելի հզոր ու նորից հաղթանակած: Մե՛նք ենք տերը մեր հողի, մեր ապագայի և մեր ճակատագրի:
Փա՛ռք մեր զոհված քաջերի ու նահատակված հերոսների անմար հիշատակին
Փա՛ռք Հայոց բանակին ու փա՛ռք մեր գալիք հաղթանակին
Հայաստան՝ զարթնի՛ր
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ