ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Մեր ռազմի աստված Վահագնը մեզ չի լքել...

02:36:00 10.07.2025

Մեր ռազմի աստված Վահագնը մեզ չի լքել...

Մեր ռազմի աստված Վահագնը մեզ չի լքել։ Մենք ենք լքել նրան՝ մեր այսօրվա հավաքական անտարբերությամբ, դավաճանությամբ ու վախկոտությամբ։ Այդ նվաստացնող թուլությունները շարունակ սերմանվում են մեր հասարակության մեջ՝ ազգադավ մեդիայի, աղանդների և քաղաքական դաշտի մեծամասնության կողմից։ 

Սակայն Վահագնը՝ հակահայերի, դավաճանների ու աղանդավորների սարսափը, չի դադարում հսկել մեզ։ Նա դեռ տեսնում է, որ Հայ ազգի ներսում դեռ փայլում է անզիջում պայքարի կայծը։ Նա գիտի, որ դեռ կան անկոտրում կամք ունեցող արժանապատիվ Հայեր, որոնք երբեք չեն ծնկի թշնամու առաջ, որոնք չեն հանդուրժի ստրկությունը։

Այն օրը, երբ մենք նորից հավատանք մեր ուժին, մեր արյան կանչին, մեր նախնյաց ոգուն, այդ օրը Վահագնը նորից կբարձրանա՝ մեր շարքերի թիկունքում։ Վահագնը սպասում է, որ ազգովի արժանանանք նրա ներկայությանը։

Նա սպասում է ոչ թե աղոթքի խոսքերի, այլ արթնացող հոգիների։ Սպասում է արդար ցասման պոռթկմանը, որը կբոցավառի նոր ապստամբության ջահը։ Եվ հենց երբ այդ կամքը վերածվի անհողդողդ պայքարի, նա կձգի իր կրակոտ ձեռքը՝ մեր կողքին կանգնելու, մեր սրտերը վառելու, մեր զենքերին ուժ հաղորդելու։


Մեկ Ազգ, Մեկ Կամք, Մեկ Պետություն 

Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։