06:07:00 15.01.2025
Ներկայիս մեր ապազգային ու հայրենադավ կառավարությունը վաղուց քարոզում է՝ «հողերը զիջել հանուն անվտանգության» խայտառակ ու նիկոլական գաղափարը, քանի որ հողը և անկախությունը իրարից անհնար է տարանջատել: Հայրենիքի անկախության հիմքում հենց հողն է, քանի որ խոսքը իրական անկախության մասին է և ոչ թե վերացական մի բան: Որևէ ժողովուրդ, որն ուզում է պետություն ունենալ պետք է պատրաստ լինի կյանք տալ հողի համար և ոչ թե հակառակը՝ հող տալ իբր կյանք փրկելու համար: Այս պարզ ճշմարտությունը լավ բացատրում է մի հին ու հայտնի ասածվածք՝ «երբ հողը ջրի հետ ես խառնում ստանում ես ցեխ, երբ արյամբ ես խառնում՝ ստանում ես հայրենիք»:
Նիկոլի խունտան նաև մեր անկախությունը իբր ամրապնդելու մասին է խոսում՝ միաժամանակ պատրաստվելով «խաղաղությանը», որը տրամագծորեն հակասում է տրամաբանությանը և իրականությանը: Ցանկացած ազգային պետություն, որն իսկապես ձգտում է ամրապնդել իր անկախությունը ու հզոր երկիր կառուցել, ոչ թե պետք է պատրաստվի «խաղաղությանը», այլ ընդհակառակը՝ պետք է միանշանակ պատրաստվի պատերազմի, և որևէ ժողովուրդ, որն «անվտանգության» համար պատրաստ է հողեր և իր հերթին անկախություն զիջել, կունենա ո՛չ անկախություն, ո՛չ էլ առավելևս անվտանգություն, որովհետև իրական ու երկարատև անվտանգություն անհնար է առանց անկախության, ինչպես մեր ազգի պատմությունը մեզ բազմիցս ցույց է տվել, հատկապես այս վերջին 150 տարում:
Անվտանգ ու անկախ պետություն կառուցելու միակ ձևը պատերազմին և դաժան պայքարին ամեն կերպով պատրաստվելն է:
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ