02:50:00 01.05.2025
Մեր շարժման կարգախոսներից մեկն է «Երջանկություն՝ աշխատանքով», քանի որ իրական երջանկությունը չի գալիս պահի անցողիկ դատարկ հաճույքներից, այլ քրտնաջան աշխատանքից առաջացած մնայուն ու դրական արդյունքներից: Ծանր աշխատանքի մեջ ոչ միայն երջանկություն ենք տեսնում, այլև գեղեցկություն, դրա համար գոյություն ունի հայտնի ասածվածքը՝ «աշխատանքը գեղեցկացնում է մարդուն»:
Գուցե այս ժամանակակից դարաշրջանում, որտեղ զարգացել է տեխնոլոգիան, մարդիկ դժվարությամբ կընկալեն ծանր աշխատանքի կարևորությունը, բայց այնուամենայնիվ սա բնության օրենքներից է, որը միշտ գործել է ու կշարունակի գործել, անկախ բոլոր հանգամանքներից: Մարդկության պատմության մեջ բոլոր կարևոր հայտնագործությունները ու հաջողությունները եղել են միմիայն հետևողական ու տաժանակիր աշխատանքի շնորհիվ, որոնք իսկապես ցանել են երջանկության սերմերը:
Նոր սերունդ դաստիարակելու մեջ պետք է արմատավորվի այս գաղափարը, որպեսզի երիտասարդները հասկանան, որ աշխատանքն է կապիտալի տերը և ոչ թե հակառակը, որ աշխատանքից է բխում կապիտալը և ոչ հակառակը: Ապագայի մեր գործարաններում աշխատող հայ բանվորի ամուր ձեռքով ու դաշտերում աշխատող հայ գյուղացու անկոտրում մեջքով պիտի դարձյալ դառնանք մեր ճակատագրի կերտողները:
Շնորհավոր բոլոր աշխատավորների տոնը:
Փա՛ռք Հայ բանվորին ու գյուղացուն
Հետևե՛ք՝ t.me/hosank
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ