ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

ԱԺԲ-ի խորհրդի անդամներից մեկը, ով շատերի կողմից «հակառուս»...

07:25:00 18.03.2026

ԱԺԲ-ի խորհրդի անդամներից մեկը, ով շատերի կողմից «հակառուս»...

ԱԺԲ-ի խորհրդի անդամներից մեկը, ով շատերի կողմից «հակառուս» ու «սորոսական» է համարվում, գրում է, որ ցեղասպան հանցագործ ու հայ ազգի դահիճ Ջուղաշվիլի Ստալինը, ով մեր հողերը թուրքերին տվեց, «չարյաց փոքրագույնն էր», և դրա համար մեծ դավաճաններ Ուինսթոն Չերչիլն ու Ֆրանկլին Ռուզվելտը որոշեցին ամեն անգամ մերժել Գերմանիայի առատաձեռն խաղաղության առաջարկները և դրա փոխարեն ֆինանսավորել ու զինել Ստալինին՝ նրա հետ դաշինք կազմելով ընդդեմ Գերմանիայի (որի առաջնորդը գեթ մեկ հայ մտավորական չէր հալածել ամբողջ Եվրոպայում)։

Փաստորեն, նա ճիշտ է համարում, որ այդ կործանարար որոշումից հետո Եվրոպայի կեսը ընկավ իրենց ասած «չարիքի կայսրություն» Սովետի ճիրաններում, զանգվածային սպանդ տեղի ունեցավ լավագույն եվրոպացիների նկատմամբ, և Սովետը վերածվեց միջուկային գերտերության, որը այսօր սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Եվրոպայի համար։ Նա նաև ճիշտ է համարում, որ այդ աղետալի հետևանքներից հետո Եվրոպան մնաց օկուպացված միջազգային սիոնիզմի և նրա հետ համագործակցող դավաճանների կողմից, որոնք մինչև այսօր ներսից քայքայում են ողջ Արևմուտքը։

Այս անհեթեթ ու զավեշտալի օրինակը նա օգտագործել է՝ ցույց տալու համար, թե ինչու է որոշել աջակցել Սամվել Կարապետյանին՝ որպես «չարյաց փոքրագույն»՝ նրան ներկայացնելով որպես «Ստալին», իսկ Նիկոլին՝ որպես «Հիտլեր»։

Չգիտեմ՝ ԱԺԲ-ն իրականում կեղծ «հակառուսական» ուժ է, թե ոչ, բայց այս «չարյաց փոքրագույնին» ընտրելու քաղաքականությունը իրականում խաբկանք է, որից պետք է հրաժարվի ամեն արժանապատիվ հայ։ Այդ քաղաքականության պատճառով ԱԺԲ-ի խորհրդի անդամները 2008թ-ին աջակցեցին Լևոնին, 2013թ-ին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, 2018թ-ին՝ Նիկոլին և 2022թ-ին՝ Բագրատին, որոնք բոլորը Կրեմլի գործակալներ են։ Չգիտեմ՝ դա արվել է դիտմամբ, թե ոչ, բայց փաստն այն է, որ այդ կարևոր ժամանակահատվածներում նրանք մշտապես ռուսամետ ու հակահայկական դիրքորոշում են ունեցել։

Սա առիթ դարձավ արտահայտելու իմ դիրքորոշումը ԱԺԲ-ի վերաբերյալ, քանի որ ինձ հաճախ հարցրել են, թե ինչու չեմ միանում ԱԺԲ-ին կամ ինչ կարծիք ունեմ նրանց մասին։ Ահա մի քանի պատճառներ, թե ինչու ԱԺԲ-ն ինձ և ինձ նման հայ ազգայնականների մեջ որևէ վստահություն չի ներշնչում, և թե ինչու եմ որոշել հեռու մնալ այդ կուսակցությունից։ Ինձ համար այն ևս մեկ փտած քաղաքական ուժ է այս նեոբոլշևիկյան ճահիճում և մաս է կազմում այս կոռումպացված ու հակազգային համակարգի, որը մեր ամբողջ պետությունը տանում է կործանման։ Նրանք, իմ համոզմամբ, որևէ կապ չունեն հայ ազգայնականության հետ։


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։