ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Նոր տարվա կապակցությամբ ուզում եմ մեր ազգին մաղթել ողջամտություն...

07:00:00 31.12.2025

Նոր տարվա կապակցությամբ ուզում եմ մեր ազգին մաղթել ողջամտություն...

Նոր տարվա կապակցությամբ ուզում եմ մեր ազգին մաղթել ողջամտություն, հաստատակամություն և հաղթանակներ։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլոր այն արժանապատիվ հայերին, ովքեր իմ և իմ ստեղծած շարժման կողքին են կանգնում այս դժվար, անապատային տարիներին, երբ շատ քչերն են հասկանում մեր տեսլականը։ Երախտապարտ եմ ամեն փոքր աջակցության համար, քանի որ հեշտ չէ վեհ գաղափարի համար պայքարել մի հասարակության մեջ, որտեղ մեծամասնությունը դարձել է ցինիկ, հուսահատ և անտարբեր։ Սակայն, միևնույն է, մի օր բոլորը կհասկանան մեր այսօրվա կատարած աշխատանքի կարևորությունը, և դա հավաստիացնում եմ։ 

Ամեն դեպքում, դեռ շատ գործ ունենք անելու, բազմաթիվ մարտահրավերներ՝ հաղթահարելու, և նոր խոչընդոտներ՝ ջախջախելու։ Մենք կհասնենք մեր նպատակին և մեր շարժումը կտանենք դեպի հաղթանակ, քանի որ մեր հերոս նախնիների ոգիները և Արարիչը մեզ հետ են։

Դեպի Մեծ Հայք, Դեպի Փառահեղ Ապագա 

#Sic_Parvis_Magna #Այս_Անգամ_Աշխարհը 

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։