08:33:00 08.02.2026
Կառավարության ու կեղծ «ընդդիմության» մեջ վխտող հայադավները որքան էլ ասեն, թե «սիրում են բոլորիս» և «ամեն ինչ լավ է լինելու», և որքան էլ փորձեն «խաղաղության» կեղծ օրակարգով թաքցնել մեր ներկայիս շատ ծանր վիճակը, միևնույնն է՝ չեն կարող փոխել այն փաստը, որ 35 տարի իրենց կողմից ստեղծված այս նեոբոլշևիկյան թղթե տնակը մոտ ապագայում փլվելու է հենց իրենց գլխին, քանի որ այս պիղծ, հակահայկական համակարգը ամբողջությամբ ստերի ու կեղծիքների վրա է կառուցված։
Ամեն ինչ անում են, որպեսզի հետաձգեն անխուսափելին, բայց չեն կարող պայքարել բնության օրենքների դեմ և չեն կարող կանխել գալիք մեծ ճգնաժամը․ ճգնաժամ, որը պարզ բացահայտելու է, թե որքան կոռումպացված ու փտած է այս ամբողջ համակարգը։ Մեր հայրենակիցների մեծ մասը կարծում է, թե սրանց իշխանությունը հավերժական է ու նրանք անհաղթահարելի են, բայց բոլորը կտեսնեն, թե այդ պատրանքը որքան արագ է քանդվելու գալիք փոթորիկի քամու մեկ հարվածից...
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ