ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Մարտի 21-ը նշանավորում է գարնան առաջին օրը և հին հայ-արիական Նոր տարին, որը խորհրդանշում է լույսի հաղթանակը խավարի դեմ՝ Արևի լուսավորող ճառագայթների միջոցով...

09:30:00 21.03.2025

Մարտի 21-ը նշանավորում է գարնան առաջին օրը և հին հայ-արիական Նոր տարին, որը խորհրդանշում է լույսի հաղթանակը խավարի դեմ՝ Արևի լուսավորող ճառագայթների միջոցով...

Մարտի 21-ը նշանավորում է գարնան առաջին օրը և հին հայ-արիական Նոր տարին, որը խորհրդանշում է լույսի հաղթանակը խավարի դեմ՝ Արևի լուսավորող ճառագայթների միջոցով։ Այս օրը հնագույն հայերը նշել են, որովհետև մարդկությունը ճշմարտությամբ լուսավորելը միշտ եղել է հայ ազգի ոչ միայն առաքելությունը, այլև գենից բխած բնազդը: Հնագույն աշխարհից ի վեր ունեցել ենք հազարավոր հերոսական հայեր, ովքեր կատարել են այս պատմական սուրբ առաքելությունը:

Մեր ժամանակների սրա լավագույն օրինակ է եղել Գարեգին Նժդեհը, ով հայկական լեռնաշխարհում 1920թ-ին հիմնադրեց Դավիթբեկյան Ուխտերը, ԱՄՆ-ում 1933թ-ին՝ Ցեղակրոնության ուխտերը, և Եվրոպայում 1937թ-ին՝ Տարոնականությունը՝ ցույց տալով, որ նույնիսկ այս ժամանակակից աշխարհում դեռ գործում է՝ Արարչից կողմից տրված այդ՝ լույս սփռելու բնազդը: Դա անում էր անկախ նրանից, թե որքան հեռու էր գտնվում Հայրենիքից, քանի որ ճշմարտության լույսը սահմաններ չի ճանաչում: Սա անելով նա մեզ համար պարզ դարձրեց, որ նրա գաղափարները ոչ միայն համահայկական են, ոչ էլ նույնիսկ միայն համաարիական, այլև՝ համամարդկային:

Նժդեհը իր գաղափարներով ու գործունեությամբ մեզ մի կրակոտ ջահ փոխանցեց, որպեսզի մենք կարողանանք այդ գաղափարական կրակը մարմնավորել 21-րդ դարում և վերածել հաջողակ ու կազմակերպված շարժման, որի նպատակը կլինի ոչ միայն կանխել Հայաստանի անկախության վերջնական անկումը և մեր Հայրենիքը փրկել մասնատումից, այլև ոտքի հանել հայ ազգին և օրինակ ծառայել մյուս ազգերի համար՝ ավելի արդար աշխարհ կառուցելու նպատակով:

Այդ գաղափարները մենք մեր շարժմամբ մարմնավորելով սերմերն ենք ցանում ապագա Մեծ Հայքի, որի պտուղները քաղելու են մեր ապագա քաջարի սերունդները: Մեր Մարգարե Սպարապետի անմահ ուսմունքները մեր մտքում, փառապանծ օրինակը՝ մեր սրտում, և բոցովառ ոգին՝ մեր թիկունքում, մենք վստահաբար պնդում ենք, որ այս անգամ միայն Սյունյաց աշխարհը չի ցնցվելու, այլև՝ ամբողջ աշխարհը:

Այս անգամ՝ Աշխարհը

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։