01:46:00 11.12.2025
Մեզ շատերը կհամարեն «երազող», «ռոմանտիկ» կամ «ֆանատիկ», բայց մենք ընդհանրապես ոչ մի խնդիր չունենք դրա հետ։ Ավելի լավ է այդպիսին լինենք, քան մուրացող, վախկոտ, խղճուկ, ստրկամիտ ու դավաճան։ Մենք պարտավոր ենք կրել նույն հայամետ մտածելակերպը, որը մեր ազատամարտիկներն են կրել, և որով հաղթել և ազատագրել են Արցախը: Նրանք նահատակվել են, մահացել են, բայց նրանց գաղափարն ու ոգին չեն մահացել ու չեն էլ կարող մահանալ:
Ոսոխը կարծում էր՝ այս պատերազմով կարող էին սպանել մեր պայքարի ոգին, վերացնել մեր վաղեմի երազանքը և թերթել մեր պատմության վերջին էջը, սակայն նրանք գաղափար անգամ չունեն. երբ փորձում են այդպես վարվել, իրականում հակազդեցություն են առաջացնում՝ որովհետև հենց այդ պահից կերտվում է նոր ու ավելի վեհ պայքարի, նոր ու ավելի մեծ երազանքների, նոր ու ավելի փառավոր ապագայի սկիզբը։ Կարծում էին՝ հայ ազգի վերջն է լինելու՝ չգիտակցելով, որ նրանք, անկախ իրենց կամքից, առաջացնելու են հայկական մի նոր, հզոր հոսանքի հակազդումը։ Այն, ինչ մեզ չի սպանում, միայն ավելի է ուժեղացնում:
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ