ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Շատերը, նայելով մեր վերջին 200–300 տարվա պատմությանը, կկարծեն...

05:51:00 23.10.2026

Շատերը, նայելով մեր վերջին 200–300 տարվա պատմությանը, կկարծեն...

Շատերը, նայելով մեր վերջին 200–300 տարվա պատմությանը, կկարծեն, որ մենք՝ հայերս, իրականում ընդամենը երկու ընտրություն ենք ունեցել, որոնցից էլ ձևավորվել է հետևյալ թշվառ ասույթը՝ «Կամ ռուսի սապոգը, կամ թուրքի յաթաղանը»։ Սակայն սա ոչ միայն խղճուկ, ստրկամիտ ու պարտվողական մտածելակերպի արտահայտություն է, այլև մի մեծ սուտ, որը չի համապատասխանում իրականությանը և պատմության փորձին, որովհետև իրականում նման երկընտրանք գոյություն չունի։ Այդ ողորմելի ասույթը, իհարկե, ուզում է ասել, թե մենք իբր միայն ռուսի սապոգի տակ մնալով կարող ենք փրկվել թուրքի յաթաղանից։ Բայց պատմությունը մեզ ճիշտ հակառակն է ցույց տվել. որքան շատ ենք մեր հույսերը կապել օտար ուժերի, հատկապես ռուսների հետ, այնքան ավելի ենք տուժել և դարձել թուրքի զոհը։

Հետևաբար, մեր շարժումը ցանկանում է այդ եղկելի ու կեղծ ասույթը արմատախիլ անել հայության միջից և մեր ազգի գիտակցության մեջ արմատավորել ճշմարիտ ու ողջամիտ ասույթը՝ «Որքան շատ ենք համբուրում ռուսի կեղտոտ սապոգը, այնքան ավելի ենք մոտենում թուրքի արյունոտ յաթաղանին»։ Միայն այս ճշմարտությունը խորապես գիտակցելով՝ մենք կհանգենք այն միակ տրամաբանական եզրակացության, որ միայն անկախ, միացյալ ու հզոր Հայաստանի համար պայքարելով և հանուն դրա զոհողությունների գնալով կարող ենք իսկապես ապահովել մեր անվտանգությունն ու խաղաղությունը։

Կիսե՛ք այս նկարը և գրառումը, եթե համաձայն եք։


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։