ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Շատերը, գուցե, կարծեն, թե ես «ծայրահեղական» եմ...

08:16:00 11.07.2026

Շատերը, գուցե, կարծեն, թե ես «ծայրահեղական» եմ...

Շատերը, գուցե, կարծեն, թե ես «ծայրահեղական» եմ և ոչ «ճկուն», քանի որ դատապարտում եմ այս ամբողջ ազգադավ քաղաքական դաշտը։ Բայց նրանք չեն հասկանում, որ մենք պետք է ճկուն լինենք մեր ռազմավարությամբ ու մարտավարությամբ, այլ ոչ թե գաղափարներով ու սկզբունքներով։ Մեր ռազմավարությունն ու մարտավարությունը կարող են փոփոխվել՝ կախված հանգամանքներից ու իրավիճակից, բայց մեր ճշմարիտ գաղափարներն ու սկզբունքները երբեք չպետք է զիջենք․ դրանք պետք է մնան անփոփոխ՝ քարի պես ամուր։

Օրինակ՝ 2024 թվականի հունվարի 1-ին տեղի ունեցած մեր առաջին հավաքից ու քայլերթից հետո ես փոքր-ինչ փոփոխեցի մեր դրոշն ու արտաքին ոճը ոչ թե նրա համար, որ «ճկուն» էի դարձել իմ գաղափարներում, այլ որովհետև հարկավոր համարեցի փոխել մեր ռազմավարությունը։ Հասկացա, որ նախկին ոճով կարող ենք հայադավներին ու մեր արտաքին թշնամիներին որոշակի ուղերձ հղել և ժամանակավորապես գրավել նրանց ուշադրությունը, սակայն այդ ճանապարհով երկարատև ու հեռանկարային պայքարում չենք կարող շարժումը հասցնել հաղթանակի և կերտել ազգային պետություն։ Մեր արտաքին ոճը փոքր-ինչ փոփոխվեց, բայց մեր գաղափարներն ու սկզբունքները, իրականում, ավելի ամրացան մեր ներսում։

Մենք ներկայանում ենք որպես ոչ միայն անկախ-ազգայնական, այլև ճակատագրական շարժում, որը, իրականում, մեր ողորմելի քաղաքական դաշտում նորից կյանքի է կոչում Նժդեհի գաղափարները։ Այդ պատճառով մենք իրավունք չունենք զիջելու մեր գաղափարներն ու սկզբունքները, քանի որ դա անարգանք կլինի մեր հերոս նախնիների հիշատակի հանդեպ։

Մենք դեմ ենք այս ամբողջ նեոբոլշևիկյան համակարգին, որովհետև դեմ ենք նրա վարած հակահայկական օրակարգին։ Մենք բարձրացնում ենք դիմադության դրոշ, որպեսզի ոչ միայն հայությունը, այլև ամբողջ աշխարհն իմանա, որ կան մեզ նման հայ ազգայնականներ, ովքեր դեմ են այս պարտված ու ստորացված վիճակին, ովքեր խենթորեն հավատում են, որ Հայաստանը նորից ոտքի է կանգնելու և դառնալու է մեր թշնամիների ահ ու սարսափը։

Ձևավորվում ենք ստվերում, կոփվում ենք պայքարով, և կանչվում ենք ճակատագրի կողմից

Մեկ Ազգ, Մեկ պետություն, Մեկ Կամք

Մի՛շտ Հայ 

#Sic_Parvis_Magna #Այս_Անգամ_Աշխարհը

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։