11:30:00 17.02.2025
Կուզեմ պատասխանել Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, ով մի քանի օր առաջ Արցախցի լրագրողի հետ խոսելիս անուղղակիորեն ողջ արցախահայությանը մեղադրեց 2023թ.-ի սեպտեմբերին չկռվելու ու Արցախը լքելու համար:
Թող Ալենը ծանոթանա 44-օրյա դավադիր պատերազմի ժամանակ Մարտակերտում իմ ջոկի հրամանատար Լեյտենատ Կամո Բագիրյանի հետ, ով 2023թ-ի Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ վերջնական հարձակման ժամանակ մնաց իր դիրքում և պատվորեն զոհվեց, այն դեպքում, երբ իր զինվորներից շատերը խուճապի մատնվեցին և լքեցին դիրքը:
Կամոյի նման բազմաթիվ հայեր որոշեցին Ալենի ասած՝ «մնալ ու մինչև վերջ պայքարել», մինդեռ Ալենը ու նրա ողջ ապիկար ու ապազգային խմբակը Արցախը ճանաչում էր Ադրբեջանում կազմում և լքում Արցախին և արցախցիներին: Վստահ եմ, որ եթե ազգային պետություն ունենար, որը միշտ կլիներ Արցախի թիկունքին և իր գործողություններով ոգևորեր ու հորդորեր արցախցիներին մինչև վերջ պայքարել, արցախցիների մեծ մասը դա կաներ Կամոյի պես, ինչպես արեցին Արցախյան ազատագրական պատերազմում:
Կամոյի արիությունը շատ զարմանալի էր ու վարակիչ, և ինձ համար պատիվ էր նրա կողքին լինել պատերազմի օրերին սկզբից մինչև վերջ: Ցավոք 2020թ-ի պատերազմից հետո նրան տեսա ընդամենը մեկ անգամ, երբ Երևանում գնացինք գարեջուր խմելու, և հուսով եմ մյուս աշխարհում միասին կարող ենք մի գավաթ էլ խմել:
Փա՛ռք նահատակված հերոսներին
Փա՛ռք Հայքին ու հաղթանակին
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ
Hello! Step into a universe filled with thrilling games and incredible prizes. By joining us, you open the door to endless possibilities and exciting adventures! https://tinyurl.com/2s4djc4y
21/02/2025
Получите моментальный займ без предоставления фото паспорта, средства поступят на вашу карту в кратчайшие сроки. Займы по паспорту без фото <a href=http://www.niasam.ru/vklady__kredity__kreditnye_karty/zajm-bez-foto-pasporta-udobstvo-i-vazhnye-momenty-248466.html/>http://www.niasam.ru/vklady__kredity__kreditnye_karty/zajm-bez-foto-pasporta-udobstvo-i-vazhnye-momenty-248466.html/</a> .
22/02/2025