05:15:00 19.03.2025
Լավրովը ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցությունների նախապայմաններում նշեց, որ՝
1) Ուկրաինան պետք է փոխի իր սահմանադրությունը
2) Նոր սահմանադրությամբ Խերսոնի, Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի մարզերը պետք է ճանաչեն որպես Ռուսաստանի անբաժան մաս:
3) Ուկրաինայում պետք է տեղի ունենան նախագահական ընտրություններ, որից հետո նոր և լեգիտիմ նախագահի հետ Ռուսաստանը պատրաստ կլինի կնքել «Հաշտեցման պայմանագիր»:
4) Ուկրաինան պետք է կրճատի իր բանակը: Ուկրաինական բանակը պետք է լինի 50,000-ից ոչ ավել:
5) Ուկրաինան պետք է կասեցնի բոլոր միջազգային ռազմական պայմանագրերը:
Այս տողերը կարդացող մարդը դժվար չկարողանա տեսնել նմանությունը, թե Ադրբեջանը մեզնից ինչ է պահանջում ու ինչպիսի նմանատիպ նախապայմաններ է ուզում Հայաստանը ընդունի, եթե ուզում է կնքվի (եթե իհարկե լինի նման բան) այդ խեղկատակ «խաղաղության պայմանագիրը», որը ինչպես նշել էի նախկինում, լինելու է «Հայկական Վերսալը»: Ընդամենը մի քանի անուններ, բառեր ու թվեր փոխենք վերոհիշյալ այս նախապայմաններից և գրեթե տարբերություն չենք տեսնի այդ «խաղաղության պայմանագրի» ստորագրելու պահանջների միջև: Այս նմանությունը մեզ ցույց է տալիս նաև այն, որ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի նախապայմանները ոչ միայն թուրքերի ցանկցությունն է, այլև Ռուսաստանի, և այդ նախապայմանները ու սպառնալիքները ոչ միայն գալիս են Բաքվից, այլև ավելի հեռու տեղից՝ Մոսկվայից: Սրանից կարող ենք հետևություն անել, որ Ռուսաստանը խորամանկորեն շարունակում է իր կայսերական ու նվաճողական քաղաքականությունը:
Կարելի է ասել, որ Կրեմլը մեզ հետ է խոսում Բաքվի բռնապետի շուրթերով: Ուկրաինայի դեպքում կարող է ավելի դիպուկ լինել, իսկ Հայաստանի նկատմամբ, պետք է իր նախապայմանները անուղղակիորեն ասել, քանի որ դե յուրե Ռուսաստանը մեր «ռազմավարական դաշնակիցն» է, սակայն այս ամենը մեզ կրկին անգամ ապացուցում է այն, որ Կրեմլը մեր մեջքի հետևում նենգաբար մեր դեմ դավեր է նյութում և իրականում առնվազն 2016թ-ից կրկին անգամ վերականգնվել է ռուս-թուրքական (սիոնիզմն էլ ստվերում) դաշինքը Հայաստանի անկախության դեմ:
Հայաստանը չպիտի ստորագրի ոչ մի «խաղաղության պայմանագիր», մինչև նորից ուժի գործոն չդառնա և իր թշնամիներին ջախջախելով չվերականգնի իր նախկին համբավը որպես հաղթող բանակ ու պետություն:
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ