02:42:00 10.09.2025
Անցյալ շաբաթ տեղադրեցի մի տեսանյութ, որտեղ ԱՄՆ-ում երկու ամերիկացի սպա (թոշակառու փոխգնդապետ Էնթոնի Ագիլարը և բանակի հետախուզության նախկին սպա Ջոզեֆին Գիլբոն) ձերբակալվում են ԱՄՆ Սենատի նիստում Գազայի ցեղասպանության մասին բարձրաձայնելու պատճառով։ Նրանք ուղիղ խոսքերով դատապարտեցին ԱՄՆ քաղաքական գործիչներին՝ ծախված և կոռումպացված լինելու համար։
Հետաքրքիր է, որ նրանք պատրաստ են Գազայի համար ձերբակալվել և հալածանքի ենթարկվել, բայց 44-օրյա դավադիր պատերազմի կործանարար ավարտից և Արցախի օկուպացիայից մինչև այսօր Հայոց բանակից բարձր աստիճանի գեթ մեկ սպա չգտնվեց, որ համարձակորեն դատապարտեր կառավարությանը և կեղծ ընդդիմությանը՝ Արցախին ու մեր բանակին դավաճանելու համար։ Նրանք չուզեցին իրենց կարիերան վտանգել՝ բարձրաձայնելով, որ թիկունքում մեր քաղաքական գործիչները, գեներալիտետը և եկեղեցին դանակ խրեցին առաջնագծում կռվող մեր զինվորների մեջքին ու տարան մեզ խայտառակ պարտության։
Սա ամենավառ ապացույցներից է, որ այսպես կոչված «Երրորդ Հանրապետություն»՝ հատկապես Փաշինյան կոչեցյալի օրոք, մինչև հիմքերը կոռումպացված և փտած համակարգ է, որը դատապարտված է ինքնակործանման։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ