07:49:00 04.09.2026
Անցյալ շաբաթ Նեպալի Նուվակոտ շրջանում մեծ ջրհեղեղ տեղի ունեցավ, որը խորտակեց բազմաթիվ բարձրահարկ շենքեր ու տներ։ Սակայն այս աղետի ժամանակ մի կանաչ գույնի տուն կանգուն մնաց՝ ամուր ինժեներական կառուցվածքի, ռազմավարական դիրքի և տեղական աշխարհագրության համադրության շնորհիվ։ Թվում էր, թե այն պարզապես մի փոքրիկ տուն էր՝ առանց մեծ նշանակության, հատկապես երբ համեմատվում էր իր շուրջը գտնվող մեծ շենքերի հետ։ Ոչ ոք արտաքինից չէր էլ կարծի, որ այդ տունը յուրահատուկ էր։ Բայց երբ ջրհեղեղը եկավ ու իր ճանապարհից քշեց-տարավ այդ տան շուրջը գտնվող բոլոր մեծ շենքերն ու տները, նոր պարզ երևաց, որ այն սովորական տուն չէր։ Այն չխորտակվեց մյուսների պես, որովհետև շատ ամուր հիմքերով էր կառուցված։
Քաղաքական շարժումները չեն տարբերվում այս հարցում։ Հանգիստ ու խաղաղ ժամանակներում նյութապես մեծ ու անթիվ ռեսուրսներ ունեցող քաղաքական կուսակցությունները անհաղթահարելի են թվում, իսկ փոքրաթիվ ու սակավ ռեսուրսներ ունեցող մարգինալ քաղաքական շարժումները՝ «անիրատես» կամ «ծայրահեղ»։ Բայց երբ «ջրհեղեղը» գա, բոլորի համար շատ ավելի պարզ կդառնա, թե որ քաղաքական կառույցն է կանգուն մնալու նման իրավիճակում։ Կտեսնեն, որ այն փոքրաթիվ քաղաքական ուժը, որը խորը գաղափարական հիմք ունի և կառուցվել է աննկուն կամքով ու նվիրվածությամբ, կանգուն կմնա այն ժամանակ, երբ փողով ու ստերով կառուցված խոշոր քաղաքական ուժերը թղթե տնակի պես տապալվեն։ Այդ «ջրհեղեղը» նրանց կքշի ու կտանի դեպի պատմության աղբանոցը, ինչպես Նեպալի ջրհեղեղը թույլ հիմքերով մեծ շենքերին քշեց-տարավ դեպի անդունդ...
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ