ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Անցյալ ամիս կրկեսային քարոզարշավների...

10:04:00 10.07.2026

Անցյալ ամիս կրկեսային քարոզարշավների...

Անցյալ ամիս կրկեսային քարոզարշավների ու կեղծ ընտրությունների ժամանակ տարբեր մարդկանց կողմից հաճախ էր ասվում, որ այդ խեղկատակ կուսակցությունների ցուցակում մի քանիսը Պարոն Ժեխապետի պարզ արբանյակներն են։ Բայց երբ ավելի լայն պատկերն ենք դիտարկում, կտեսնենք, որ իրականում մեր ողորմելի քաղաքական դաշտում այս բոլոր ծախված կուսակցություններն են Գերագույն դավաճանի արբանյակները, քանի որ նրանց աշխարհայացքի կենտրոնում հենց նրա անունն ու կերպարն է։ 

Այս վերջին ութ տարիների ընթացքում պարզ է դարձել, որ ամենանիկոլական քաղաքական ուժերը իրականում այն մոլի «հականիկոլականներն» են, որոնք օր ու գիշեր միայն այդ վիժվածքին են քարկոծում։ Այնպիսի տպավորություն են թողնում, որ երբ այդ դուրսպրծուկը մի օր իշխանությունից հեռանա, նրանց ապրելու իմաստն էլ նրա հետ կհեռանա, որովհետև իրենց անպիտան կյանքը կարծես թե պտտվում է այդ խրտվիլակի շուրջ։ Այդ է պատճառը, որ այս սրիկաները միայն ընտրությունների ժամանակ են ակտիվանում, իսկ ընտրություններից հետո կամ լռում ու խավարասերի պես մտնում են իրենց ծակերը, կամ էլ շարունակում են դատարկ քննադատություններ անել, քանի որ կեղծ ընդդիմություն խաղալուց բացի ուրիշ ոչինչ չեն կարող անել։ Նրանք միայն ձևականորեն կխոսեն իշխող հայադավ խմբակի դեմ, բայց երբեք չեն արտահայտվի ողջ նեոբոլշևիկյան համակարգի դեմ, որն իրական խնդիրն է։ Պատահական չէ, որ այսօր այդ «հականիկոլականների» ճնշող մեծամասնությունը նրան ջանասիրաբար աջակցեցին 2018 թվականին:   

Ի՞նչ են քարոզելու այս ձրիակեր ու ապազգային կուսակցությունները, եթե չլինի իրենց կուռքը։ Նրանք չեն իմանա, թե գաղափարախոսություն ունենալն ինչ է, նույնիսկ եթե այն մեծ երկնաքարի պես ընկնի իրենց գլխին։ Դրա համար նրանք իրականում ոչ թե պայքարում են ազգադավ Քեմալական Պատգամավորների դեմ, այլ գիտակցաբար կամ անգիտակացաբար ապահովում են նրանց իշխանությունը, որպեսզի միասին՝ կամա թե ակամա, այս նույն հակահայկական համակարգի մաս կազմելով, շարունակեն մեր ժողովրդին խաբել ու մեր Հայրենիքը դավաճանել։

Եկեք վերջապես հասկանանք, որ մենք չենք կարող վստահել որևէ քաղաքական գործչի կամ ուժի, որի միակ գաղափարախոսությունը իշխանափոխությունն է, և որի միակ նպատակը իշխանության գալն է։ Իրական ազգային հեղափոխությունը հնարավոր է միայն գաղափարական պայքար առաջ տանելով ու այդ գաղափարների հիման վրա իրական ազգային շարժում կառուցելով։ Այս կործանարար իրավիճակից հաղթանակած դուրս գալու համար ուրիշ ելք ու ճանապարհ չկա։

Հայ Ազգային Հեղափոխությունը՝ մեր ՄԻԱ՛Կ լուծումը

#Ոչնչացրու_Նեոբոլշևիզմը


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։