ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

«Վանի արքա Սարդուրի Բ-ն (թագավորել է 764-735 մ.թ.ա.) Արգիշտի...

02:11:00 23.08.2025

«Վանի արքա Սարդուրի Բ-ն (թագավորել է 764-735 մ.թ.ա.) Արգիշտի...

«Վանի արքա Սարդուրի Բ-ն (թագավորել է 764-735 մ.թ.ա.) Արգիշտի Առաջինի որդին է, գահակիցն ու հաջորդը: Մեհենագրերում Սարդուրի Բ-ն մեծարվել է մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, Բիաինիլի երկրի (Հայքի) արքա, արքաների արքա տիտղոսներով: Նրա օրոք Վանի թագավորության սահմանները կարճ ժամանակով ձգվել են մինչեւ Միջերկրական ծովի ափերը: Արձանագրություններից մեկում գրված է, որ Սարդուրի Բ-ն մեկ օրում գրավել է 23 քաղաք: Ենթադրում են, որ այս Սարդուրին զոհ է գնացել պալատական հեղաշրջմանը: Թաղվել է արքունի դամբարանում՝ Մուսասիրի տաճարում: 

Բիաինիլի երկրի իշխաններից մեկը, որի տիրույթը սահմանակից էր Ասորեստանին, իր հողերը վաճառեց Թգլատպալասար Երկրորդ թագավորին եւ իր ունեցած-չունեցածը վերցրած՝ տնով-տեղերով փափավ ու բնավորվեց Հելլադա-Հունաստանում: Տեղեկանալով այդ մասին՝ Սարդուրի Բ Արքան զորք կապեց եւ հարձակումով իր տերությանը վերամիավորեց իշխանի վաճառած հողատիրույթը, ապա լրտեսներ վարձեց եւ ուղարկեց իշխանի հետևից: 

- Տե՛ր արքա,- ասացին արքունի այրերը, - արժե՞ մի իշխանի պատժելու համար այսքան գումարներ ծախսել: 

- Եթե նա դավաճաներ միայն ինձ, - պատասխանեց Սարդուրի Բ-ն,- գուցե ես այդքան դաժան վճիռ չկայացնեի, բայց չեմ ների, չեմ կարող ներել հայրենի հողը թշնամուն վաճառողին: Այդպիսինի հետևից պիտի գնալ մինչև աշխարհի վերջը և դաժան մահով սատկացնել նրան: Հայրենի հողը վաճառողին չեն ներում, տիա՛րք...» 

- Հայկ Խաչատրյանի «Արքայապատում» գրքից

Ապագա հայկական ազգային պետությունը, Սարդուրի Բ-ի պես, պիտի ընկնի բոլոր Նոյեմբերյան հանցագործների հետևից, ովքեր ծախեցին Արցախը՝ դավաճանելով մեր բանակին ու պետությանը և անարգելով մեր ազատամարտիկների սուրբ զոհաբերությունը։ Պետք է նրանց պատիժը դաս լինի բոլոր դավաճանների համար, որ նման արարքները երբեք անպատիժ չեն կարող մնալ: Նրանք երբեք չեն կարողանա փախչել ապագա պատմական դատաստանից...

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։