ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Զուտ հետաքրքրության համար, բայց չուզելով...

12:23:00 08.11.2025

Զուտ հետաքրքրության համար, բայց չուզելով...

Զուտ հետաքրքրության համար, բայց չուզելով, մի կերպ լսեցի Թակեր Կարլսոնի անցկացրած հարցազրույցը օլիգարխի զավակ Նարեկ Կարապետյանի և ջհուդ փաստաբան Ռոբերտ Ամստերդամի (ով չգիտես ինչ մութ նպատակների համար աշխարհով մեկ «քրիստոնյաններին է պաշտպանում») հետ։ Հարցազրույցը ընդհանուր առմամբ վատ չսկսվեց, քանի որ խոսեցին Հայոց ցեղասպանության (բայց, իհարկե, ոչ իրական պատճառների մասին) և Արցախի հայաթափման մասին, և ինչպես Իսրայելը Ադրբեջանին օգնեց այդ գործընթացում։ Սակայն հարցազրույցի մեծ մասում Նարեկը՝ փոխանակ խոսեր Հայաստանի հետ կապված իրական վտանգների մասին, խոսում էր միայն իր կալանավորված հոպարի և «հոգևորականների» հանդեպ ինչ-որ հալածանքների մասին։

Սակայն ամեն ողջամիտ հայի համար պետք է պարզ լինի, որ Սամվել Կարապետյանի ձերբակալումը արվել է նրա հեղինակությունը բարձրացնելու և նրա քաղաքական կարիերան ակտիվացնելու համար: Իսկ կառավարության պայքարը Եկեղեցու դեմ Կրեմլի, թուրքերի և նրանց սիրած ՔՊ-ի կողմից արհեստականորեն հրահրված հակադրություն է՝ Հայաստանի հասարակությունը բաժանելու և միմյանց մեջ թշնամանք սերմանելու նպատակով։ Այդ ամենը նաև հատուկ արվում է մեզ իրական վտանգներից ու մեր իրական խնդիրներից շեղելու համար։ Ամբողջ նարատիվը՝ իբր Հայաստանում քրիստոնյաների հանդեպ պատերազմ է տեղի ունենում, մոռանալով նշել, որ այդ «քրիստոնյա հոգևորականները», օրինակ, բացահայտ սատարում են Հայաստանի կոմունիստական կուսակցությանը, ինչը պարզապես խելագարություն է։ Սա միանշանակ նշանակում է, որ Հայաստանում վաղուց են իրական քրիստոնեական արժեքները պղծվում ու ոտնահարվում:

Իհարկե պարզ է, որ այս հարցազրույցի համար Կարլսոնին մի քանի հարյուր հազար դոլար, եթե ոչ ավել, տվել են, որպեսզի նրա հարթակում հարցազրույց տան, քանի որ Կարլսոնի վեջինը չէ այս ամենը։ Ամերիկայի քաղաքականությանը հետևող ցանկացած մարդ պետք է իմանա, որ Կարլսոնը նույնպես ջհուդական համակարգին ծառայող, կեղծ ընդդիմություն խաղացող դերակատար է ԱՄՆ քաղաքական դաշտում։ Բայց ամեն դեպքում սա լավ առիթ ու հնարավորություն էր՝ Կարլսոնի մեծ լսարանը օգտագործելով՝ խոսելու և աշխարհին տեղեկացնելու Հայաստանի նկատմամբ իրական սպառնալիքների ու վտանգների մասին, ոչ թե սեփական շահերը առաջ տանելու։

Նարեկը՝ փոխանակ ասեր, որ ռուս–թուրք–սիոնիստական դաշինքը ակտիվորեն և համառորեն գործում է Հայաստանի անկախ պետականությունը ոչնչացնելու համար՝ Հայաստանի հանրապետության հանդեպ անելով այն, ինչ արեցին Արցախի Հանրապետության նկատմամբ, խոսում էր ներքին անկապ թոհուբոհների մասին՝ իր միլիարդատեր հոպարի և կոմունիստ «հոգևորականների» հեղինակությունը ավելի բարձրացնելու համար։ Նա, բնականաբար, չասաց, որ Հայաստանի հակահայկական կառավարությունը և գործող կեղծ, դավաճանական ընդդիմությունը (որի մեջ մտնում է «հոգևորականների» մեծ մասը) անուղղակիորեն և թաքուն ձևով սատարում են այդ թշնամական դաշինքի օրակարգին, որովհետև պարզ է, որ նա հենց այդ հայրենադավ, կեղծ ընդդիմության մի մասն է կազմում...

Մի խոսքով՝ հարցազրույցը անիմաստ բարբաջանք էր, և ափսոսում եմ այն մեկուկես ժամը, որը կորցրի այն դիտելու պատճառով։


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։