ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Հնարավոր է տասնյակ հազարավոր մարդկանցից բաղկացած հանրահավաքներ․․․

03:28:00 13.04.2025

Հնարավոր է տասնյակ հազարավոր մարդկանցից բաղկացած հանրահավաքներ․․․

Հնարավոր է տասնյակ հազարավոր մարդկանցից բաղկացած հանրահավաքներ (իրականում՝ համերգներ) իրականացնել իշխանության դեմ Հանրապետության հրապարակում կամ քանի հազար մարդկանցից բաղկացած երթեր անել Մաշտոց պողոտայի վրա ու բացականչել «Ռուսաստան թշնամի» և նման այլ հրահրիչ արտահայտություններ կամ Ազատության հրապարակում վրաններ խփել և քսանչորս ժամվա ռեժիմով մնալ էդտեղ ինչ որ անկապ «հեղափոխություն» անելու համար՝ պահանջելով կառավարության հրաժարականը։ Հնարավոր է այդ ամենն անել և Կրեմլից ու թուրքերից ոչ մի ծպտուն չգա՝ հանգիստ թողնելով այդ ամենը կատարվի մեր երկրում։ Սակայն այդ նույն Կրեմլը Հայաստանում գործող իր քաղաքական ու լրատվական հինգերրորդ շարասյան գործակալներով մեծ վայնասուն բարձրացրեց (կոպիտ ասած՝ ք**եց տակը), երբ մենք փորձեցինք անցյալ տարի մեր առաջին փոքր համաժողովը կազմակերպել Երևանում գտնվող բիզնես կենտրոնում՝ պատճառաբանելով, որ մենք իբր «ֆաշիստական» շարժում ենք։ Մի հատ լավ մտածեք ու փորձեք հասկանալ, թե սա իրականում ինչ է նշանակում և այս ամենը ինչ է ասում մեր ողբալի քաղաքական դաշտի մասին։ Մեր թշնամիները շատ լավ «հոտառություն» ունեն և շատ լավ կարողանում են տեսնել, թե որ մի շարժումը իսկական ներուժ ունի, և որտեղից իրենց համար կա իսկական վտանգ... 🔗 Հետևե՛ք՝ t.me/hosank


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։