08:00:00 10.04.2025
Ողբալի ու ցավալի է, որ Հայաստանում կան բավականին շատ էակներ, ովքեր իսկապես կարծում են, որ Ռուսաստանի հետ ինչ որ միության մեջ մտնելը մեր միակ հույսն ու փրկությունն է, այն դեպքում երբ դա կլինի մեր պետականության վերջնական կործանումը, որի արդյունքում կբերի Հայի ինքնության բնաջնջմանը: Նեոբոլշևիկները Հայաստանում միայն անունով են հայ, իսկ մտածողությամբ ու հոգեբանությամբ պարզապես ռուս են (եթե ոչ նաև ուրիշ բան), որոնք իրականում, իրենց հոգու խորքում, թքած ունեն հայկական բոլոր արժեքների վրա:
Հետաքրքիր է, որ այդ նեոբոլշևիկներից քանի՞սն են պատրաստ իրենց տղաներին ուղարկել ռուս-ուկրաինական ճակատում կռվելու համար: Նրանք կարծում են, որ ավելի ապահով կլինեն, եթե հրաժարվեն իրենց անկախությունից՝ չգիտակցելով, որ եթե չպայքարես ու զոհ չտաս քո անկախ պետության համար, շատ անգամ ավելի զոհ ես տալու կայսրության համար, որը կուլ է տվել քո պետությունը: Այդպիսի ձրիակեր, ապազգային, վախկոտ, կարճատես ու եսասեր դավաճաներն են պատճառը, թե մենք ինչու Մեծ Հայքից հասանք այս օրին, քանի որ մեր Հայրենիքի ներսում միշտ այդպիսի հակազգային ու թշնամական քարոզչություններ են տարել հնուց ի վեր:
Մեր թշնամիները մեր հետ խնդիր չեն ունենա, եթե մենք որոշենք մեր զենքերը վայր դնել, հրաժարվել մեր անկախությունից և մնանք ընդամենը առևտրական և պարող ու երգող ժողովուրդ: Սակայն նրանք խստիվ դեմ են և վտանգ են տեսնում, երբ մենք ուզում ենք զենքը ամուր պահել մեր ձեռքին և աչքի լույս պես պահպանել մեր անկախությունը: Այդ իսկ պատճառով ատում ու վախենում են հայ ազգայնականներից, քանի որ նրանք են հենց այդպիսի գաղափարներ կրում՝ լավ հասկանալով, որ իսկական ազգայնականը նա է, ով ամեն գնով, անկախ բոլոր արտաքին ու ներքին հանգամանքներից, պատրաստ է մինչև իր վերջին շունչը պայքարել իր պետության ինքնիշխանության և անկախության համար: Մեր նմաներն են մեր թշնամիների ահն ու սարսափը և մենք դրանով հպարտանում ենք:
Հետևե՛ք՝ t.me/hosank
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ