01:17:00 03.06.2026
Արդեն ակնհայտ է բոլորին, որ կեղծ ընտրություններից հետո այս դավաճանական կառավարությունը նախաձեռնելու է հանրաքվե՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոփոխելու համար, որպեսզի Սահմանադրությունից ջնջվի այն դրույթը, որտեղ հղում է արվում Անկախության հռչակագրին։ Հայադավ քեմալական պատգամավորները ցանկանում են դա անել Բաքվի բռնապետի պահանջները բավարարելու համար, որքան էլ նրանք նենգաբար պնդեն, որ դա իբր բխում է Հայաստանի շահերից և արվում է «խաղաղության» համար։
Սահմանադրությունը, առանց Անկախության հռչակագրի, դառնում է անիմաստ ու արժեքազրկված փաստաթուղթ, որովհետև Անկախության հռչակագիրը մեր Սահմանադրության հիմքն է։ Դրա համար ոսոխը, մեզ անկախությունից ֆիզիկապես զրկելուց առաջ, փորձում է մեզ զրկել անկախության իրավական հիմքերից, և դա Հայաստանում ցանկանում են անել ազգադավներին օգտագործելով, որպեսզի մենք ինքներս հրաժարվենք մեր անկախությունից՝ փաստացի ինքնասպանություն գործելով։ Դա նման է այն բանին, երբ մեկը ցանկանում է քո տունը վերցնել, բայց նախապես համոզում է, որ դու կամովին հրաժարվես քո տան վկայականից։ Ահաբեկչական պետություն Ադրբեջանը նպատակադրված է վերացնել մեր անկախ պետականությունը՝ իր գերակայությունը հաստատելով Հայաստանի վրա, և Անկախության հռչակագրի վերացումը այդ նպատակին հասնելու անհրաժեշտ քայլերից մեկն է։
Այդ ամենը, իհարկե, արվում է նաև Կրեմլի լիակատար աջակցությամբ։ Կեղծ ընդդիմությունն էլ պահում է գերագույն խրտվիլակ դավաճանի թիկունքը, ինչպես արել է վերջին ութ տարիների ընթացքում։ Այդ հարցում կարող եք կասկած չունենալ, որովհետև նրանք, ինչպես բազմիցս նշել եմ, միասին կազմում են պարտվողականության և հնազանդության քառագլուխ կուսակցություն։
Եթե ուզում ենք պայքարել Սահմանադրության փոփոխության, կամ ավելի ճիշտ՝ պղծման դեմ, ապա պետք է պայքարենք այս ամբողջ նեոբոլշևիկյան քաղաքական համակարգի դեմ, որը դավադրաբար առաջ է տանում մեր թշնամիների օրակարգը։
Հայ Ազգային Հեղափոխությունը՝ մեր ՄԻԱ՛Կ լուծումը։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ