ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Այս անտարբերության օրերին, երբ մեր ազգի մեծամասնությունը...

07:58:00 24.11.2026

Այս անտարբերության օրերին, երբ մեր ազգի մեծամասնությունը...

Այս անտարբերության օրերին, երբ մեր ազգի մեծամասնությունը հիպնոսի ազդեցության տակ է ապրում, մեր շարժման զարգացումը շատ դանդաղ է ընթանում, ինչը կարող է հուսահատություն առաջացնել շատերի մոտ։ Բայց մենք գիտենք, որ յուրաքանչյուր հեղափոխական շարժում անցնում է նման ծանր փուլերով, մինչև գալիս է այն պահը, երբ ամբողջ ազգն է գիտակցում այս դժվարին օրերին կատարված աշխատանքի կարևորությունը։ 

Հիշենք չինացի փիլիսոփա Կոնֆուցիոսի խոսքերը. «Կարևոր չէ, թե որքան դանդաղ ես առաջ գնում, կարևորն այն է, որ երբեք կանգ չառնես»։ Սա կարևոր է հիշել, որովհետև ավելի լավ է մի փոքր քայլ անել ճիշտ ուղղությամբ, քան մեծ թվացող քայլ՝ սխալ ուղղությամբ։

Այո՛, կարծես թե մեր երկրում ամեն ինչ սխալ ուղղությամբ է ընթանում և դեպի անդունդ գլորվում։ Բայց հենց այդ պատճառով էլ մեր շարժումն այսօր գոյություն ունի՝ այդ ընթացքը փոխելու և մեր պետությունն ապագայում ճիշտ ճանապարհի վրա դնելու համար։

Այս ամենն անում ենք, որովհետև ազգայնականությունը մեր էության մասն է, և չենք կարող այն մեզնից տարանջատել։ Մեր ազատատենչ էությունը չի հաշտվում և երբեք չի հաշտվի այս պարտված ու նսեմացված վիճակի հետ։ Հենց այդ պատճառով էլ ծնվեց մեր շարժումը՝ դառնալու քաղաքական հարթակ այն հայերի համար, ովքեր չեն ցանկանում ծնկաչոք ու գլուխները կախ ապրել։ Նրանց համար, ովքեր չեն ընդունում հանձնվողականությունը և ցանկանում են շարունակել պայքարը։ Այս խավարի մեջ մենք կվառվենք ճրագի պես և թույլ չենք տա, որ մեր ազգի ապագայի հանդեպ հավատը մարի։

Սակայն հավատալը հեշտ է, երբ ամեն ինչ լավ է ընթանում, և շատ ավելի դժվար՝ երբ ամեն ինչ անհույս է թվում։ Հենց այս անապատային տարիներին են Վերին ուժերը փորձության ենթարկում մեր կամքն ու հավատը։ Իսկ մենք էլ փորձության ենք ենթարկում Նժդեհի խոսքերը. «Չկա անկարելին, երբ կա զորեղ և վճռական կամքը, ոգին»։

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին

#Այս_Անգամ_Աշխարհը 

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։