04:10:00 19.04.2026
Հայաստանի հյուսիսում մեր ոխերիմ «դաշնակից» Ռուսաստանը արդեն 4 տարուց ավել է պատերազմում Ուկրաինայի դեմ՝ փորձելով ընդարձակել իր ազդեցության գոտին ու կայսրության սահմանները։ Հայաստանի հարավում մեր հարևան երկիր Իրանն էլ հակամարտության և լարվածության պայմաններում վճռական դիմադրություն է ցուցաբերում Ամերիկայի Միացյալ Նահանգների և ընդհանրապես սիոնիստական ահաբեկչական ռեժիմի նկատմամբ։ Փաստացի՝ մենք արդեն իսկ գտնվում ենք լայնածավալ գլոբալ հակամարտության՝ Երրորդ համաշխարհային պատերազմի ձևավորվող իրականության մեջ։
Իսկ այս ամենի ֆոնին մեր երկրում ունենք մի խեղկատակ, կարճատես, մանկամիտ ու դավաճանական կառավարություն և նրա թիկունքը պահող կեղծ ընդդիմություն, որը միայն «խաղաղության» մասին է խոսում ու կարծում է, որ «խաղաղություն» է բերել մեր երկրին, ինչ է թե Արցախին դավաճանել է ու ութ ամիս առաջ մի թուղթ ստորագրել Բաքվի բռնապետի հետ։ Այդ խրտվիլակները կարծում են՝ ոսոխին «խաղաղություն» մուրալով, ստրկամիտ հայացքներ ունենալով և իրենց պարտվողական քաղաքականությունը շարունակելով կարող են այս վտանգներով լի աշխարհում մեր երկիրը անվտանգ պահել։
Վստահ եմ՝ ոչ մի նորմալ, գիտակից ու արժանապատիվ հայ չկա այս Երկրագնդի վրա, որը կհավատա Քեմալական Պատգամավորների տհաս մտքերին ու բարբաջանքին, բայց, ցավոք, հարյուր հազարավոր խաբված հայեր կամ զոմբիներ կան, ովքեր շարունակում են այս ազգադավների հիպնոսի ազդեցության տակ մնալ: Ամեն դեպքում ամեն տեղ և ամեն անգամ պետք է ընդգծվի, որ այս հակահայկական «խաղաղության» օրակարգը իրականում խաբեություն, խարդախություն, խելագարություն, խեղկատակություն, և խեղաթյուրվածություն է:
Մերժե՛ք ՔՊ-ին, նրանց դավաճանական օրակարգը և այս ամբողջ ազգուրաց նեոբոլշևիկյան համարգը:
Հայ Ազգային Հեղափոխությունը՝ մեր ՄԻԱ՛Կ լուծումը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ