05:39:00 08.09.2026
Մայիսյան հերոսամարտերում, Լեռնահայաստանի ճակատամարտերում և Արցախյան ազատագրական պատերազմում մեր հերոս սպարապետներն ու ազատամարտիկներն իրենց արիական ու մարտական ոգով և վճռականությամբ բոլորիս ցույց են տվել, որ ուժն է մեր ամենալավ դաշնակիցը, դիմադրությունն է մեր ամենավստահելի ընկերը, իսկ պայքարն է մեր անկախության և, իր հերթին, մեր անվտանգության միակ երաշխավորը։
Երբ հայ ազգն անտեսում է այս պարզ ճշմարտությունը և տհաս դավաճանների պատճառով շեղվում է այս իրականությունից, պարտվում է և կանգնում վերացման եզրին, բայց երբ հիշում, խորապես գիտակցում ու կիրառում է այն՝ դառնում է անհաղթահարելի և կարողանում է դառնալ իր ճակատագրի տերը։ Հետևաբար, եկե՛ք հիշենք մեր անմահ հերոսներին ու նրանց կերտած փառավոր հաղթանակները, որպեսզի կարողանանք դուրս գալ այս պարտված ու ստորացված վիճակից և բացենք անկախ, միացյալ ու հզոր Հայաստանի ճանապարհը։
Ո՛չ պարտվողական քաղաքականությանը և ո՛չ հայադավ «խաղաղության» օրակարգին։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Փա՛ռք Հայքին ու հաղթանակին
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ