07:25:00 28.01.2025
Ոսկեգույնի մեջ մենք տեսնում ենք մեր արիական մշակույթի վեհ արժեքները, սպիտակի մեջ՝ ազգային գաղափարները և մուգ կարմիրի մեջ՝ մեր հայրենիքի անկախության ու բարգավաճման համար թափված արյունը։ Հավերժության նշանի մեջ էլ տեսնում ենք մեր ցեղի զարգացման համար մղվող հավիտենական պայքարի հաղթանակը։ Այս ամենը համապատասխանում է մեր կարգախոսներից մեկին՝ «Պատվի՛ր Մշակույթդ, Սիրի՛ր Ազգդ, Պաշտպանի՛ր Հայրենիքդ»։ Ոսկեգույնն ու մուգ կարմիրը նաև հայկական Արտաշեսյանների տոհմի, մասնավորապես` Տիգրան Մեծի դրոշի գույներն էին, ում կառավարման ժամանակ Մեծ Հայքը հասել է իր հզորության գագաթնակետին։ Սպիտակն էլ եղել է հայկական Բագրատունյաց տոհմի ու հետո Կիլիկիայի հայկական թագավորության դրոշներում, որոնք թշնամիների դեմ ազգային պայքար մղելով վերականգնել են մեր պետականությունը։ Ահա այսպես՝ մեր նախկին արքայական գույների համադրությամբ մեր անպարտելի ազգային խորհրդանիշ՝ հավերժության նշանով, մենք հետ ենք բերելու մեր հայրենիքի ու պետության փառքն ու պատիվը։
«Հոսանք»-ի զինանշանի վահանը խորհրդանշում է մեր գերագույն արժեքների՝ ազգի, հայրենիքի, անկախ պետականության պաշտպանությունը։ Թուրը խոհրդանշում է խաղաղություն՝ միայն մեր թշնամիների պարտությամբ ու մեր զինված ուժերի հաղթանակով, իսկ վահանի ու թրի վերևում հայացքը դեպի արևմուտք (Արարատ) սևեռած Տարոնի արծիվը խորհրդանշում է, որ մենք մեր պայքարը հաջողության հասցնելու ու մեր նպատակները իրականացնելու համար պետք է արծվի պես քաջ, ազնիվ, ուժեղ, ճշմարիտ, խելացի, արդար, հավատարիմ, հեռատես, նպատակասլաց, հաստատակամ ու իմաստուն լինենք։ Զինանշանը նաև Գարեգին Նժդեհի 1920թ-ին ստեղծած Լեռնահայաստանի (որը պատմության առաջին հակաթրքաբոլշևիկյան պետությունն է եղել) զինանշանի թարմացված ու ժամանակակից տարբերակն է։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ