ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Պատմության մեջ բոլոր հեղափոխական շարժումները համեմատաբար...

01:49:00 20.05.2026

Պատմության մեջ բոլոր հեղափոխական շարժումները համեմատաբար...

Պատմության մեջ բոլոր հեղափոխական շարժումները համեմատաբար կայուն ժամանակներում սկզբում անհասկանալի են համարվել հանրության կողմից: Դրանք հասկանալի են դարձել միայն այն ժամանակ, երբ ճգնաժամը մոտեցել է: Եվ մենք՝ որպես հեռատես ազգային հեղափոխականներ, ժամանակից առաջ ենք և գործում ենք այլ հաճախականության վրա: Այդ է պատճառը, որ շատերը մեզ այս պահին չեն հասկանում, բայց երբ ժամանակները փոխվեն և ճակատագիրը մեզ կանչի, շատերը կհամախմբվեն մեր հավերժության դրոշի ներքո, որովհետև մենք մեր ազնվությամբ ու անհողդողդ պայքարով կվաստակենք մեր հայրենակիցների վստահությունը:

Մեր հայացքը չենք սևեռում գալիք կեղծ, ժողովրդին մոլորեցնող և հիասթափեցնող ընտրությունների վրա, այլ հաղթանակի ու հավերժության վրա։ Թող ուրիշները պատրաստվեն կրկեսի համար, մենք կշարունակենք պատրաստվել գալիք փոթորկին, որն անխուսափելի է։ Մենք ամեն տեսակի փորձության տակ ենք դրվելու և պետք է պատրաստ լինենք այդ ամենի միջով անցնելու ու հաղթահարելու բոլոր մարտահրավերները՝ հանուն մեր ազգի միասնության և ապագա ազգային վերածննդի: 

Մենք սովորական քաղաքական գործիչներ չենք, մենք նաև հեղափոխականներ ենք և պետք է գործենք որպես այդպիսին՝ հավատարիմ մնալով մեր վեհ գաղափարներին, արժեքներին, նպատակներին, տեսլականին ու առաքելությանը։ Մեզ համար բոլոր օրինական միջոցները հենց դա են՝ միջոցներ՝ իրական հայ ազգային պետություն հաստատելու համար։ Միայն այս ճանապարհային քարտեզով հնարավոր կլինի ապագայում կերտել Նժդեհի երազած Ցեղակրոն Հայաստանը։ Նախկինում ասել ենք ու անընդհատ կրկնելու ենք, մինչև արմատավորվի ամեն արժանապատիվ հայի մտքում. հայ ազգային հեղափոխությունը՝ մեր միա՛կ լուծումը: 

- Հայկ Նազարյան, 11 Ապրիլի 2026թ


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։