09:52:00 04.08.2026
2021 թվականին՝ 44-օրյա դավադիր պատերազմի ավարտից ու մեր խայտառակ պարտությունից ընդամենը վեց ամիս հետո, Կրեմլը Հայաստանի քաղաքական դաշտում առաջ մղեց իր գլխավոր գործակալներից մեկին՝ ոչ թե Գերագույն դավաճանից իշխանությունը վերցնելու, այլ նրա թիկունքն ապահովելու համար, որպեսզի օրինականացվի այս ազգադավ կառավարության գործած դավաճանությունը Արցախի դեմ։ Մեր երկրում նեոբոլշևիկյան մեդիան «Հայաստան» դաշինք կոչվածին ներկայացնում էր որպես իրական ու ամենամեծ «ընդդիմությունը», որը, իբր, պետք է հույս ներշնչեր մեր հայրենակիցների մեջ, բայց պարզվեց, որ իրականում լրիվ հակառակն էր անելու։ Այդ կրկեսային ընտրություններից հետո մարդկանց զգալի մասի մեջ մեծ հիասթափություն առաջացավ՝ ցույց տալով, որ այդ դաշինքի իրական անունը պետք էլիներ «Հույսասպան»։
Առաջ գալով 2025 թվական՝ նույն Կրեմլը, տեսնելով, որ իր մաշված դեմքով օլիգարխի վարկանիշն իջել է, քանի որ Հայաստանում կեղծ «խաղաղություն» է ստեղծվել, հասկացավ, որ պետք է Երևան ուղարկի և քաղաքականապես ակտիվացնի «նոր» մեկին՝ իր ավելի մեծ գործակալ օլիգարխին։ 2025 թվականին նույն նեոբոլշևիկյան մեդիայի միջոցով կազմակերպվեց քաղաքական թատրոն, որի ընթացքում նա ձերբակալվեց և ստացավ տնային կալանք, որպեսզի քաղաքական հեղինակություն ձեռք բերելով՝ ստեղծի «Ուժեղ Հայաստան» կոչված կուսակցությունը և մասնակցի 2026 թվականի կրկեսային ընտրություններին։ Նա, իբր, եկել էր Գերագույն դավաճանին աթոռից գահընկեց անելու համար, բայց իրականում պատմությունը կրկնվում էր։ Իսկ մեր միամիտ ու հիշողության խնդիր ունեցող ժողովուրդը, նախորդ կրկեսից դասեր չքաղելով, նորից հույս փայփայեց այդ ավելի «ուժեղ» ռուսոֆիլ օլիգարխի հանդեպ, և դա ևս մեկ անգամ ավելի մեծ հիասթափություն առաջացրեց մեր հայրենակիցների մեջ՝ ցույց տալով բոլորին, որ այդ կուսակցության իրական անունը պետք է լիներ «Ուժեղ Հույսասպան»։
Եվ ահա այսպես, Մոսկվան ու այլ հակահայ ուժերը, օգտագործելով իրենց հայադավ նեոբոլշևիկ գործակալներին, անընդհատ վերարտադրում են նեոբոլշևիկյան համակարգը Հայաստանում, որպեսզի շարունակվի հակահայկական օրակարգը։ Իրենց երկու մեծ հույսասպան քաղաքական ուժերին մտցրել է մեր Ազգային ժողով, որպեսզի քաղաքական թատրոններ բեմադրելով՝ մնան իշխող թրքոֆիլ խմբակի քաղաքական թիկնապահները։ Նրանք ուզում են մեր հայրենակիցների մեջ սպանել ապագայի հանդեպ հույսն ու հավատը՝ լավ իմանալով, որ դա կկոտրի մեր ազգի դիմադրելու և պայքարելու կամքը։
Սակայն հաշվի չեն առել, որ կա չնչին փոքրամասնություն կազմող հայ ազգայնականների մի խումբ, որն այլևս չի խաբվում նման ստերից ու մանիպուլացիաներից, որը կարողանում է տեսնել այս ամբողջ պատրանքը և ավելի լավ հասկանալ ճշմարտությունը։ Հաշվի չեն առել, որ իրենց կողմից մեր Հայրենիքի դեմ կատարվող քայլերն իրականում առաջացնում են հակազդեցություն, քանի որ, ինչպես ֆիզիկայի երրորդ օրենքն է մեզ հուշում, յուրաքանչյուր ազդում ունի հավասար և հակադիր հակազդում։ Հաշվի չեն առել նաև, որ իրենց կառուցած թղթե տնակը երկար չի կարող կանգուն մնալ, և կան հայ ազգայնականներ, ովքեր պատրաստ են լինելու այդ թղթե տնակի փլուզման պահին այս հայրենադավ փտած համակարգը փոխարինել հայ ազգային համակարգով։
Հայ Ազգային Հեղափոխությունը՝ մեր ՄԻԱ՛Կ լուծումը։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ