02:23:00 30.09.2026
1921 թվականին Նժդեհի ստեղծած Լեռնահայաստանը կարողացավ կամավորական բանակով ջախջախել Սյունիք ներխուժած 11-րդ բոլշևիկյան հանցավոր բանակին, որովհետև նա հասկացել էր, որ ռսաջհուդ բոլշևիկները թրքաջհուդ քեմալիստների պես հասկանում են միայն ուժի լեզուն, որ միայն ուժ կիրառելուց ու մեր բազկի ուժը ցույց տալուց հետո մենք կարող ենք նրանց հետ բանակցել։
Այս օրհասական օրերին մենք պետք է հիշենք վերջին 150 տարվա մեր բոլոր հերոսամարտերը և այդ հերոսամարտերում կռված մեր հերոս ռազմիկներին, բայց Լեռնահայաստանի ճակատամարտը իրականում փոքր-ինչ տարբերվում է մյուսներից, որովհետև այն նաև գաղափարական պայքար էր՝ ցեղային գաղափարախոսությունն ընդդեմ հակազգային մարքսիզմի։ Դա է պատճառը, որ բոլոր պատերազմներից ամենաշատը պետք է մեր մտքում պահենք բոլշևիզմը հաղթած Լեռնահայաստանի օրինակը, քանի որ մենք այս ժամանակակից աշխարհում պետք է շարունակենք նժդեհյան պայքարը՝ այս անգամ պայքար մղելով ավելի նենգ ու խորամանկ նեոբոլշևիկների դեմ, ովքեր իրականում հենց՝ Հայաստանը դավաճանած բոլշևիկների ժառանգներն են։
Մենք պետք է այս 21-րդ դարում վերցնենք Նժդեհի կողմից փոխանցված ճշմարտության ջահը և հանուն անկախության մեր վճռական ու անզիջում պայքարով այն հասցնենք վերջնական հաղթանակի՝ մինչև չեզոքացվի թուրքական ու նեոբոլշևիկյան վտանգը և կերտվի անկախ, միացյալ ու հզոր Հայաստան։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին
«Կբարձրանան, կհաղթեն ու կապրեն ժողովուրդները, երբ նրանց մեջ տիրարար կիշխի բացարձակ անկախության ոգին… Կբարձրանան, կփարթամանան, կհզորանան ժողովուրդները, երբ նրանց մեջ ապրող անկախության ու մեծության իդեալը կլուսավորի ու կջերմացնի իրենց անցնելիք պատմական ճամբան»։ — Նժդեհ
#Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ