ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Եթե շարունակում եք նույն փտած նեոբոլշևիկյան համակարգից...

05:15:00 20.04.2026

Եթե շարունակում եք նույն փտած նեոբոլշևիկյան համակարգից...

Եթե շարունակում եք նույն փտած նեոբոլշևիկյան համակարգից տարբեր դախացած դավաճանների ընտրել՝ ակնկալելով ինչ-որ էական ու մեծ փոփոխություն, ապա դուք ընդհանրապես չեք հասկացել մեր երկրին սպառնացող ներքին բուն խնդիրը։ Եթե շարունակում եք ամեն հինգ տարին մեկ նույն սխալները անել՝ ակնկալելով տարբեր արդյունք, ապա շարունակելու եք անընդհատ հիասթափվել ու հուսահատվել, քանի որ շարունակում եք ինքնախաբեությամբ զբաղվել։ Այս ամենը անում եք, որովհետև չեք ուզում ընդունել այն դաժան իրականությունը, որ անբովանդակ բարեփոխումներով կամ իշխանափոխություններով մենք ոչ մի խնդիր չենք կարողանալու լուծել, որովհետև այս համակարգը մինչև հիմքը նեխած է և դատապարտված է կործանման։ Այս ճշմարտությունից խուսափելով՝ միայն վնասում եք Հայրենիքին։

Երբ այս խեղկատակ ու կրկեսային ընտրությունները անցնեն և մեծ ճգնաժամը մոտենա, մեր հայրենակիցների մեծ մասը վերջապես կհասկանա, որ մեր միակ լուծումը իրական ազգային հեղափոխությունն է։ Եվ այդ ազգային հեղափոխությունը կարող է առաջացնել միայն այն քաղաքական շարժումը, որն ամբողջությամբ անկախ է այս հակահայկական համակարգից և ամբողջությամբ դրա դեմ է պայքարում...

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Մի՛շտ Հայ

#Այս_Անգամ_Աշխարհը

Հ.Գ. Էդիտը պատրաստվել է Հոլանդիայում ապրող՝ մեր շարժմանը աջակցող հայ երիտասարդի կողմից (տելեգրամ՝ @ak_374)։

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։