06:22:00 02.01.2026
Ես սա չէի տեղադրի կամ չէի էլ անդրադառնա, քանի որ քուչեկի բազառներով չեմ սիրում զբաղվել ու ժամանակ ծախսել, բայց ստիպված եղա, որովհետև Կարեն Արայանը կարծում է, որ ես հրապարակայնորեն իրա դեմ բաներ եմ ասել իմ էջում, ինչ է թե անընդհատ մերժել եմ իր աջակիցների առաջարկները, որ միանան նրան: Նրա աջակիցները անընդհատ էջերս սպամ են անում նման առաջարկներով, և ես ստիպված եմ լինում երբեմն արգելափակել նրանց: Սրա հետանքով իմ մասին գրառում է տեղադրել իր էջում ու նաև գրել ինձ: Ես ինչ-որ բանի համար պատասխան չունեմ տալու և ատում եմ անկապ երկար-բարակ բազառները:
Այնուամենայնիվ եթե նա կամ որևէ այլ մեկը խնդիր ունի ինձ հետ կարող ենք տղամարդկայինորեն մենամարտելով ռինգում լուծել այս խնդիրը, եթե բանավոր չի ստացվում, ինչպես նրան առաջարկեցի, բայց որը մերժեց՝ ասելով, որ «ինքն է որոշելու ոնց լուծի» այս խնդիրը:
Այս գրառումը կմնա, քանի դեռ նա չի ջնջել իր մոտի գրառումը:
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ