ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Ոչ մի «կլոր սեղանի» շուրջ չեմ նստելու այն քաղաքական ուժերի հետ, որոնց գաղափարակից չեմ համարում...

04:20:00 19.09.2025

Ոչ մի «կլոր սեղանի» շուրջ չեմ նստելու այն քաղաքական ուժերի հետ, որոնց գաղափարակից չեմ համարում...

Ոչ մի «կլոր սեղանի» շուրջ չեմ նստելու այն քաղաքական ուժերի հետ, որոնց գաղափարակից չեմ համարում, և ոչ էլ «համագործակցելու» եմ ինձնից ֆինանսապես ու նյութապես ավելի մեծ ռեսուրսներ ունեցող գործիչների հետ, ովքեր ցանկանում են իմ շարժումը պարզապես «կուլ տալ» կամ ինձ օգտագործել որպես խամաճիկ։ Դա պարզապես բացառվում է: 

Ես չեմ պղտորելու իմ շարժման մաքրությունը և բիծ դնելու իմ անունի վրա՝ հանուն գումարի կամ մի փոքր ավելի հայտնի դառնալու։ Չեմ դավաճանելու իմ գաղափարներին, իմ սկզբունքներին, և իմ առաքելությանը։ Հետևաբար, այլևս մի փորձեք ինձ ներքաշել, քանի որ ինձ համար կոմպրոմիսը անհնար է։ Սա ո՛չ «գոռոզություն» է, ո՛չ էլ «անիրատեսություն», այլ միակ ճշմարիտ դիրքորոշումը անկախ ու ազգայնական քաղաքական շարժման համար, որն ուզում է աճել այս կոռումպացված նեոբոլշևիկյան քաղաքական ճահիճում և հաղթել բոլոր մյուս կազմակերպություններին ու կուսակցություններին։

Մենք ապրում ենք օրհասական ժամանակներում, և պարտավոր ենք լինել վճռական ու անզիջող։ Թող ուրիշները նստեն «կլոր սեղանի» շուրջ, բանավիճեն ու դատարկ բողոքեն, որքան ուզում են։ Իսկ ես շարունակելու եմ իմ երկաթե կամքով ու հաստատակամությամբ ոգորել, քաղաքականության մեջ ներգրավել և համախմբել ազգայնական երիտասարդությանը։

Ոչ մի տոկոս կասկած չունեմ, որ իմ բռնած ուղին ամենաճշմարիտ ուղին է։ Եվ որքան ժամանակն անցնի, որքան մոտենանք գալիք Մեծ ճգնաժամին, այնքան ավելի ակնհայտ կդառնա դա։ «Հոսանք»-ը ճակատագիր ունի, և մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել։

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին

#Կոմպրոմիստ_Անհնար_է #Այս_Անգամ_Աշխարհը

Մեկնաբանություններ

Ջհանդամը համագործակցես,ում վրա ես մուննաթ գալիս,որ քեզ միանա՞ն,բայց դու ինչ ես ներկայացնում քեզանից,դու ընդհանրապես ով ես Ժիրայր Սեֆիլյանի համեմատ՝Շուշի ազատագրած,Շանթ Հարությունյանի,Պարույր Հայրիկյանի համեմատ,ովքեր դու դեռ ծնված չես եղել,իրենք անկախության պայքարի հիմքում են եղել,և բանտերով անցել,և մյուս մնացած ազգային հայրենասերներին էլ չթվարկեմ,նրանք էլ են առաջին հանրապետության և ազգային իշխանության ստեղծման,Արցախի միացման կողմնակից,քո ասածը չի,բա ինչի՞ չես համագործակցում,որովհետև գիտես,որ էտ գիգանտների մեջ սենց քեզ ցուցադրական իբր առաջնորդ չես կարող լինել,մենք,այսինքն ազգային ուժերը չենք էլ սպասում քեզ(եղած֊չեղած մեկա),էնպես,որ քեզ շատ մի երևակայի,էտ անձերից շատերը էնքան ունեն արած հայրենիքի համար,որ դու դեռ ծնված չէիր,կարողա նույնիսկ հայրենիքի տեղը չգիտեիր անգամ,պայքարիր ու գործիր միայնակ,և, եթե հասնես հաջողության ամեն դեպքում գաղափարներդ ընդունելի են՝միայն կողջունեմ՝հարգանքներով՝ԱԺԲ,ոչ նախկին,ոչ ներկա,ազգային ապագա

22/09/2025

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։