10:50:00 22.04.2026
Ես սխալվեցի։ Երբեք չէի կարծում, որ հնարավոր կլինի Հայաստանում տեսնել ավելի խայտառակ ու գարշելի քարոզարշավներ, քան այն, ինչ տեսանք 2021թ․-ի կրկեսային ընտրությունների ժամանակ։ Թե ինչպե՞ս է Գերագույն խրտվիլակ աճպարարը կարողանում այսքան զոմբիներին հիպնոսի տակ պահել՝ չեմ հասկանում և երբեք էլ չեմ հասկանա։ Ոսոխը շարունակում է օկուպացված Արցախում ոչնչացնել հայկական բոլոր հետքերը և աշխատում է Հայաստանի Հանրապետությունը վերածել «Արևմտյան Ադրբեջանի», իսկ այս ազգադավ պատուհասները սրտիկներով, ստերով և անտանելի համերգներով շարունակում են ապուշացնել ու մոլորեցնել ժողովրդին։
Սա ի՞նչ պահվածք է մի ազգի համար, որը հազարամյակներ պայքարել է բռնապետությունների դեմ։ Ինչպե՞ս է հնարավոր այսքան կարճատես, մանկամիտ, պարզունակ ու հիմար լինել։ Ջրի պես անհրաժեշտ է ազգովի պատրաստվել օրհասական պայքարի և վերականգնել մեր մարտական ոգին, եթե ուզում ենք գոյություն ունենալ, ոչ թե այսպիսի կապիկություններ անել։ Սրանց նայելով՝ պարզապես ես եմ ամոթից մեռնում։ Նման մոտեցմամբ հայադավ նեոբոլշևիկները Հայաստանը դարձնելու են «Գազա», այնինչ այն պետք է դառնա այս տարածաշրջանի ժամանակակից «Սպարտա»՝ ամբողջությամբ դաստիարակված ու ռազմականացված։
Գարեգին Նժդեհը երազանք ուներ, և սա հաստատ այդ երազանքը չէ...
Սակայն խորապես հավատում եմ, որ այս խեղկատակ ընտրությունները վերջին անգամն են լինելու, երբ այս հակահայկական նեոբոլշևիկյան համակարգը կարողանալու է վերարտադրվել։ Նրա ինքնակործանումը մոտենում է։
Հայ Ազգային Հեղափոխությունը՝ մեր ՄԻԱ՛Կ լուծումը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ