11:08:00 22.05.2025
Դեռևս հանդիպում եմ արձանների Երևանի տարբեր հատվածներում, որոնք գրավում են իմ ուշադրությունը։ Այդպիսին է, օրինակ, այս արձանը, որը նմանություն ունի նաև «Հոսանք»-ի զինանշանի հետ։ Արձանի վրա նշված են Նժդեհի խոսքեր, որոնք չէի կարդացել մինչև այսօր. «Միայն քաջերին է լսում և զորավիգում պատերազմների քմահաճ Աստվածը»։
Սա հիշեցնում է լատինական հայտնի արտահայտությունը՝ Audentes Fortuna Iuvat, ինչը նշանակում է՝ «Բախտը օգնում է համարձակներին»։
Իրոք որ, այս օրհասական օրերին Նժդեհի խոսքերը պետք է արմատավորենք մեր գիտակցության մեջ։ Վերլուծելով մեր Սպարապետի խոսքը՝ պարզ է, որ նա ցանկանում է շեշտել՝ պատերազմների Աստվածը չի լսում լացողներին, չի զորավիգում երկնչողներին։ Նա արհամարում է երկմտանքը, խղճում է թուլությունը և մերժում է միջինությունը։ Նրա հայացքն ուղղված է միայն քաջերին։ Միայն նրանք, ովքեր վեր են կենում փոթորկի դեմ, ովքեր կռվում են առանց երաշխիքի, արժանանում են այդ ահարկու և կամակոր Աստծո ուշադրությանը։
Հաղթանակը Նրա ողորմությունն է՝ միայն նրանց, ովքեր արժանի են դրան։Այսինքն՝ հաղթանակը պարգև չէ, որը տրվում է ցանկացածին։ Դա Արարչի ողորմությունն է՝ միայն նրանց, ովքեր իրենց պահվածքով, վճռականությամբ և անձնազոհությամբ արժանանում են դրան։ Ուստի մենք չենք աղաչում ճակատագրին — մենք հրամայում ենք նրան։ Մենք չենք խոնարհվում ճակատագրի առաջ — մենք առաջնորդում ենք այն։ Քանի դեռ քաջություն կա մեր սրտերում, Արարիչը մեր կողքին է։ Քանի որ Արարչի օգնությունը կախված է մեր համարձակությունից։ Նա չեզոք չէ — Նա ընտրում է խիզախների կողմը։
Հետևե՛ք՝ t.me/hosank
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ