01:21:00 28.03.2026
Նկատել եմ մի շատ հետաքրքիր երևույթ. այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ դատապարտել ու մերժել են այս համակարգը և այս համակարգի բոլոր խամաճիկներին, սկսում են նորից հույս կապել նրանց հետ, երբ մոտենում են կրկեսային ու խայտառակ ընտրությունները։
Սա իրականում հուսահատության և ինքնախաբեությամբ զբաղվելու նշան է։ Մարդիկ չեն ուզում զգալ, որ անզոր են և ոչինչ չեն կարող անել, իսկ կեղծ ընտրությունները մարդկանց համար ստեղծում են այն պատրանքը, թե իբր կարող են նույն համակարգի տարբեր դավաճաններին ընտրելով ինչ-որ էական բան փոխել։
Սակայն, երբ ընտրությունները անցնեն և այդ պատրանքը վերանա, մարդիկ նորից հիասթափվելու են։ Այնուհետև գալու է մեծ ճգնաժամը, որտեղ թղթե տնակի պես փլուզվելու են այս բոլոր կուսակցությունները, և այդ ժամանակ կրկին հիշելու են մեզ նման ազգայնականներին, ովքեր ամեն անգամ շեշտել են, որ ԱՄԲՈՂՋ համակարգը մինչև հիմքը փտած է և առանց շեղվելու անընդհատ կրկնել են հետևյալ պարզ ճշմարտությունը.
Հայ Ազգային Հեղափոխությունը՝ մեր ՄԻԱ՛Կ լուծումը։
#Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ