ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Հարյուր տոկոս համոզված եմ, որ Հայաստանում ընտրություններին մասնակցելու...

05:00:00 04.05.2026

Հարյուր տոկոս համոզված եմ, որ Հայաստանում ընտրություններին մասնակցելու...

Հարյուր տոկոս համոզված եմ, որ Հայաստանում ընտրություններին մասնակցելու և նույնիսկ կուսակցություն հիմնադրելու համար պետք է «դաբրոն» ստանալ Մոսկվայից։ Այդ չգրված օրենքը գոյություն ունի, որպեսզի իրական «մարգինալ» ազգային խմբավորումները պահվեն տեսադաշտից դուրս։

Գալիք կրկեսային ու խայտառակ ընտրություններին մասնակցող կուսակցությունները էապես իրարից ոչնչով չեն տարբերվում, նույնիսկ նրանք, ովքեր իբր «արևմտամետ» են։ Այդ «հակառուս» ու «արևմտամետ» ուժերը ձևական են և գտնվում են այս քաղաքական ճակատի 3-րդ կամ 4-րդ գծում։ Գուցե նրանցից մի քանիսը իրականում չի ստեղծվել Կրեմլից կամ չի ֆինանսավորվում Ռուսաստանից, բայց Կրեմլը երբեմն նրանց էլ «դաբրոն» է տալիս, քանի որ իրական վտանգ չեն ներկայացնում Հայաստանում տիրող այս դավաճանական համակարգին։ Ռուսաստանին նույնիսկ ձեռնտու է, որ՝ Սիոնիզմի կողմից բռնազավթած Արևմուտքից ֆինանսավորվող մեկ-երկու կուսակցություն լինի, որպեսզի անհրաժեշտ պահին նրանց օգտագործի որպես քավության նոխազ։

Ամեն դեպքում, այս բոլոր անպիտան ու ազգին պառակտող կուսակցությունները էապես ապազգային են և ազգի փրկության հույսը դնում են օտար ուժերի վրա։ Նրանցից ոչ մեկը, բնականաբար, երբեք չի կարող իրականացնել ազգային հեղափոխություն և ստեղծել ազգային պետություն։

Հետևաբար, պետք է ոչ միայն մերժենք ներկայիս ազգադավ իշխանությանը և նրա թիկունքը պահող կեղծ «ընդդիմությանը», այլև այս բոլոր կուսակցություններին, որոնք մաս են կազմում այս փտած նեոբոլշևիկյան համակարգի։ Մերժե՛ք այս հակահայկական համակարգը, որպեսզի այն ձեր մասնակցությամբ չկարողանա վերարտադրվել և նորից հուսահատեցնել մեր ազգին։

#Ոչնչացրու_Նեոբոլշևիզմը

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։