ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Հստակ չգիտեմ, եթե երեկվա շոուն հատուկ կազմակերպված էր մարդկանց հուսախաբ անելու ու շեղելու համար թե չէ...

03:00:00 10.05.2024

Հստակ չգիտեմ, եթե երեկվա շոուն հատուկ կազմակերպված էր մարդկանց հուսախաբ անելու ու շեղելու համար թե չէ...

Հստակ չգիտեմ, եթե երեկվա շոուն հատուկ կազմակերպված էր մարդկանց հուսախաբ անելու ու շեղելու համար թե չէ, բայց ամեն դեպքում վերջապես մարդիկ ե՞րբ կհասկանան, որ որքան շատ մենք փորձենք հեշտ ու արագ լուծումներ գտնել, այնքան ավելի խորը փոս կփորենք մեր ազգի համար ու այնքան ավելի շատ կհիասթափվենք։ Մեր հայրենակիցները ե՞րբ կհասկանան, որ հեշտ ճանապարհ չկա։ Ե՞րբ կհասկանան, որ մինչև քաղաքական շարժումը ամուր գաղափարական հիմքերով չկառուցվի ու հաստատակամորեն չզարգացվի, ուրմեն այն ընդամենը թղթե տնակ է լինելու, որը մի արտաշնչից կփլուզվի (ինչպես երեկ տեսանք այդ ստից ցույցում), անկախ նրանից, թե մակերեսից այդ <<շարժումը>> որքան մեծ ու բազմաքանակ է երևում։

Տղամարդկայնորեն պիտի խուճապի չմատնվենք, մեր խաբուսիկ զգացումները մի կողմ դնենք, դադարենք մեր ծույլությունը ու անգործունեթյունը արդարացնելով ասել <<դրա ժամանակը չկա>>, և շարունակենք մեր ազգային շարժումն օրեցօր հզորացնենք, որպեսզի դառնա կայուն ուժ, որը  բոլորի մոտ մի օր կճանաչվի` որպես իսկական ընդդիմություն։ 


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։