01:28:00 14.06.2026
Որքա՜ն բնական նյութեր ու միլիոնավոր դոլարներ ծախսվեցին, որ այս անպիտան ու դավաճանական կուսակցությունները պատրաստեն շապիկներ, դրոշներ, թռուցիկներ, բրոշյուրներ, գլխարկներ և նմանատիպ այլ բաներ իրենց կրկեսային ու խայտառակ քարոզարշավների համար, որի արդյունքում ՈՉ ՄԻ էական բան չփոխվեց: Փաստացի այդ ամբողջ գումարը ծախսվեց, և մի քանի ամիս մարդկանց մտքերը բռնաբարեցին, որպեսզի թատրոն ստեղծելով նորից վերարտադրվի այս հայադավ նեոբոլշևիկյան համակարգը:
Այդ գումարով ու ռեսուրսներով որքա՞ն անապահով ընտանիքների և հաշմանդամ զինվորների կարող էին օգնել, կամ որքա՞ն աշխատատեղեր կարող էին ստեղծել բանվորների, արվեստագետների և գիտնականների համար: Սա ապացույց է, որ այս փտած ու հակահայկական համակարգը թքած ունի ողջ հայ ազգի ու մեր հայրենիքի վրա: Մեր պետությունը կործանման տանող այս բոլոր քաղաքական աղանդները մի օր պատասխան են տալու և այլևս երբեք չեն կարողանալու խաբել, մոլորեցնել ու հիասթափեցնել մեր հայրենակիցներին:
Հայ Ազգային Հեղափոխությունը՝ մեր ՄԻԱ՛Կ լուծումը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ