ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

«Հոսանք»-ը ստեղծվել է 2020 թվականի 44-օրյա դավադիր պատերազմից...

01:05:00 15.07.2026

«Հոսանք»-ը ստեղծվել է 2020 թվականի 44-օրյա դավադիր պատերազմից...

«Հոսանք»-ը ստեղծվել է 2020 թվականի 44-օրյա դավադիր պատերազմից ու 2021 թվականի խայտառակ ընտրություններից հետո, երբ լիովին պարզ դարձավ, որ Հայաստանի ամբողջ քաղաքական համակարգը մինչև հիմքը փտած է ու հակահայկական։ Այն վերից վար լի է օտարերկրյա գործակալներով ու դավաճաններով, ովքեր, բռնազավթելով լրատվամիջոցներն ու ստեղծելով տարբեր կուսակցություններ, կարողանում են իրենց կամքը թելադրել քաղաքական դաշտին: Ուստի «Հոսանք»-ը ստեղծվեց որպես այդ համակարգից դուրս գտնվող, մաքուր ու գաղափարական հիմքերով ազգայնական քաղաքական շարժում, որն իսկապես կպայքարի այն նեոբոլշևիկյան օրակարգի դեմ, որն ուղիղ սպառնալիք է մեր ազգին, հայրենիքին ու պետականությանը։

«Հոսանք»-ը պնդում է, որ այն, ինչ մեր արտաքին թշնամիները, մասնավորապես՝ ռուս-թուրք-սիոնիստական դաշինքը և նրանց հետ համագործակցող հայադավները, արեցին Արցախի Հանրապետության դեմ, փորձում են անել նաև ողջ Հայաստանի Հանրապետության հանդեպ՝ մեզ լիովին զրկելով անկախությունից, ինչը կհանգեցնի հայոց նոր ցեղասպանության։ Հետևաբար մենք քաջ գիտակցում ենք, որ այս ամենը կանխելու համար պետք է նախևառաջ մեր փրկության հույսը դնենք միայն մեզ վրա և հենվենք սեփական ուժերին, որովհետև միայն նման ազգերն են ունենում իրական դաշնակիցներ, և ոչ թե հովանավորներ: Մեր նպատակն է պատմական ճիշտ պահին ազգային հեղափոխություն իրականացնել, որպեսզի կերտենք ազգային պետություն, որը մեր ազգին կհամախմբի մեկ գաղափարների, մեկ կամքի ու մեկ առաքելության շուրջ. միայն այդ ճանապարհով մենք կկարողանանք սանձել թշնամու բոլոր գրոհները մեր երկրի դեմ: Սակայն նաև լավ հասկանում ենք, որ ազգային հեղափոխությունը և դրանից բխող ազգային զարթոնքն ու վերածնունդը օդից չեն կարող առաջանալ։ Դրանք կարող են ծնվել միայն նվիրյալ չնչին փոքրամասնության քրտնաջան և հետևողական աշխատանքի շնորհիվ՝ այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ նախապես պատրաստվել են ճիշտ պահին ճիշտ քայլեր նախաձեռնելու։ Համոզված ենք, որ գալիք մեծ ճգնաժամի ընթացքում այս հակահայկական համակարգն ու իր ստեղծած պատրանքը թղթե տնակի պես փլուզվելու են սեփական ստերի ու կեղծիքների ծանրության տակ, և այդ ժամանակ ճակատագիրը հայ ազգայնականներիս կկոչի լիովին նոր ու արդար համակարգ հիմնադրելու։ Մենք պարտավոր ենք մեր պայքարը շարունակել՝ մեր մտքում միշտ պահելով անկախ, միացյալ ու հզոր Հայաստանի տեսլականը՝ հանուն մեր հերոս նախնիների և ապագա սերունդների: 

«Հոսանք»-ը չի ստեղծվել անփութորեն կամ ժամանակավոր նպատակներով՝ հայրենակիցներին խաբելու և կեղծ խոստումներով իշխանության գալու համար։ Շարժումը պնդում է, որ մենք չենք կարող հավատալ որևէ քաղաքական գործչի կամ ուժի, որի միակ գաղափարախոսությունը իշխանափոխությունն է, և որի միակ նպատակը իշխանության հասնելն է: Մեզ համար իշխանությունը միայն միջոց է՝ Հայաստանը հզորացնելու ճանապարհին: Մեր շարժումը հիմնադրվել է հեռահար նպատակներով ու գաղափարական ամուր հիմքով, որպեսզի կարողանա Հայաստանում առաջացնել իրական, դրական ու մնայուն փոփոխություններ։ Մենք մերժում ենք ստրկամտությունը, պարտվողական մտածելակերպը և հանձնվելու գաղափարախոսությունը, որոնք փորձում են ներարկել մեր ազգի մեջ՝ հատկապես վերջին դավադիր պատերազմից հետո: Այդ կործանարար մոտեցումը մեզ աստիճանաբար տարավ խայտառակ պարտության, իսկ հիմա էլ տանում է վերջնական փլուզման: Մենք կասկած չունենք, որ կրկին վերածվելով ուժային գործոնի, ճիշտ ռազմավարություն որդեգրելով, ազգային գաղափարախոսություն կրելով և մեր մարտական ոգին վերականգնելով կկարողանանք նորից հաղթանակ կերտել. միայն հաղթանակի ու արդարության հաստատման շնորհիվ է հնարավոր ունենալ իրական անվտանգություն և խաղաղություն: Մեր շարժումը ստեղծվել է, որպեսզի գալիք մարտահրավերների ու ճգնաժամերի ժամանակ կարողանանք մեր ազգին ճիշտ ուղղությամբ առաջնորդել և այդ խավարի մեջ ցույց տանք հաղթական ու լուսավոր ճանապարհը:

Այդ իրական փոփոխությունները բերելու համար «Հոսանք»-ը պատրաստ է մղել երկարատև գաղափարական պայքար՝ անկախ պետականությունը համարելով ոչ միայն գերագույն արժեք, այլև սրբություն։ Մենք սին հույսերով չենք ապրում. գիտենք, որ միայն հաստատակամ ու անձնազոհ պայքարով, ազգային հեղափոխության և իրական ազգային պետության կերտման միջոցով կկարողանանք հասնել մեր նպատակին՝ պաշտպանելով մեր ազգային արժեքներն ու շահերը: Մեր շարժման առաքելությունն է բացել նոր, փառահեղ դարաշրջան մեր ազգի պատմության մեջ. դարաշրջան, որը մենք մեր անսասան հավատով ու անկոտրում կամքով կգրենք ոսկե տառերով։

«Հոսանք»-ը գտնվում է այս փտած, նեոբոլշևիկյան քաղաքական համակարգից դուրս և ամբողջությամբ դեմ է դրան, քանի որ միայն նման քաղաքական շարժումն է ընդունակ Հայաստանում արմատախիլ անելու մեր պետականությունը կործանման տանող հակազգային երևույթները և վերականգնելու մեր Հայրենիքի փառքն ու պատիվը:

«Հոսանք»-ը հայաստանակենտրոն ուժ է, որը հիմնված է բացառապես ազգային գաղափարախոսության վրա և որևէ աջակցություն չի ստանում աղանդների, գործակալական ցանցերի կամ օլիգարխների կողմից։ Շարժումն իր համեստ ու սակավաթիվ ռեսուրսներով նպատակ ունի դառնալու լուրջ քաղաքական գործոն և, այս քաոսային վիճակում կարգ ու կանոն հաստատելով, համախմբման հզոր հոսանք ստեղծել դարերով պառակտված մեր ազգի համար։ Միայն այսպիսով կարող ենք հայ ազգայնականներին, հատկապես՝ երիտասարդությանը, բերել նույն գաղափարական հարթակ՝ համախմբելով հավերժության դրոշի ներքո, որպեսզի մեկ մարմնի պես, միասին, ուս ուսի տված՝ առաջ գնանք և իրականացնենք մեր երազանքը:

«Հոսանք»-ը Նժդեհի ոգու օրհնությամբ ձգտում է ցեղակրոն գաղափարախոսությունը վերածել հզոր, ժամանակակից շարժման և հասնել իշխանության, որպեսզի այս պարտված ու ստորացված վիճակից անցում կատարվի դեպի ազգային պետություն, և մեր պատմության մեջ բացվի Ցեղակրոն Հայաստանի էջը: Միայն այդ էջը բացելով է հնարավոր ունենալ ծաղկող տնտեսություն, բարգավաճ հասարակություն և հզոր բանակ, որը կկարողանա իր կամքը թելադրել ոսոխին ու սեփական խոսքն ասել աշխարհաքաղաքական բեմում։ Մենք վստահ ենք մեր հաղթանակին, որովհետև այս աշխարհում չկա ավելի հզոր ուժ, քան այն գաղափարը, որի ժամանակը հասունացել է:

#Այս_Անգամ_Աշխարհը

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։