05:23:00 07.06.2025
«Հոսանք»-ը ընդամենը երեք ու կես տարի է, ինչ գոյություն ունի որպես քաղաքական շարժում, և այդ կարճ ժամանակահատվածում արդեն իսկ Ամերիկայում, Եվրոպայում ու Ավստրալիայում ազգայնականների կողմից համարվում է Հայաստանի միակ ազգայնական քաղաքական շարժումը: Նրանք իսկի չեն էլ լսել ո՛չ Հանրապետական կուսակցության մասին, ո՛չ Դաշնակցության, ո՛չ էլ որևէ այլ մեծ կուսակցության մասին, բայց արդեն գիտեն մեր մասին և առցանց հետևում են մեզ: «Հոսանք»-ը նաև միակ ազգայնական քաղաքական շարժումն է Հայաստանում, որն սկսել է բացառապես ոչ մի բանից, և դեռ կարողանում է երիտասարդությանը (16-30 տարեկաններին) կամաց-կամաց ներգրավել իր քարոզած գաղափարներով: Իհարկե, նաև պետք է արձանագրենք, որ «Հոսանք»-ը որպես քաղաքական շարժում, ամենաշատն է վախեցրել ռուսներին, թուրքերին և սիոնիստներին քան որևէ այլ շարժում Հայաստանում: Այս ամենը ոչ թե չափազանցություններ են, այլ ապացուցվող փաստեր:
Սակայն այս ամենը հաշվի առնելով, անհեթեթություն է, որ ոչ մի ԶԼՄ մեր մասին գրեթե ոչ մի օբյեկտիվ բան չի ասում, ու ինձ չեն էլ կանչում հարցազրույցի իմ ու շարժման մասին տեղեկություններ իմանալու համար: Ես գիտեմ, որ բազմաթիվ լրագրողներ տարբեր ԶԼՄ-ներից հետևում են մեր շարժման գործողությունը, բայց նման առաջարկներ չեն անում, նույնիսկ լավ իմանալով, որ իմ կենսագրությունը ու անցած ճանապարհը ավելի հետաքրքիր է, քան Հայաստանի այլ քաղաքական գործիչների անցած ճանապարհներից: Գիտեն, որ շատ դիտումներ կստանան եթե ինձ հրավիրեն, բայց էլի չեն անում, քանի որ Հայաստանում գործող դավաճանական հինգերրորդ շարասյան մեդիան (իշխանության թե «ընդդիմության» պատկանող), որն հիմնականում սպասարկում է Կրեմլի նեոբոլշևիկյան շահերը, մեզ լռությամբ ուզում է սպանել և ամեն ինչ անում է, որ Հայաստանում չզարգանա իարապես ազգային քաղաքական շարժում՝ մեզ նմաններին պահելով որպես «մարգինալ» ուժ:
Այդուհանդերձ մենք շարունակում ենք հետևողականորեն առցանց մեր գաղափարները տարածել գրեթե բոլոր սոցցանցերում, ժողովներ կազմակերպել և երբեմն էլ՝ հանրահավաքներ, որովհետև մեր բռնած ճշմարիտ ուղուց այլ հաղթանակի ուղի չկա: Որքան էլ փորձեն ճշմարտությունը ճնշեն, չեն հաջողելու երկարաժամկետ հեռանկարում, քանի որ ճշմարտությունը վերջում հաղթանակած դուրս կգա:
Այո, մեր հասարակության մեծամասնությունը մեր մասին տեղյակ չէ, սակայն մենք վստահ ենք, որ այդ նույն հասարակությունը ոչ միայն մեր նման շարժման պահանջն է զգալու մոտ ապագայում, այլև տենչալու է մեզ նման շարժմանը:
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Մի՛շտ Հայ
Հետևե՛ք՝ t.me/hosank
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ